Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ներկայացրել է Rio հեչբեքի հիբրիդային տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02 Հունիս 2020

Կորեական Kia Motors ընկերությունը հայտարարել է Rio մոդելի նորացված տարբերակը թողարկելու մասին: Հեչբեքը կլինի առաջին Kia-ն, որը կսարքավորվի «փափուկ» հիբրիդային համակարգով: Այն նաև կստանա մի շարք նորարարական լուծումներ և օժանդակող համակարգերի ընդլայնված փաթեթ: Ենթադրվում է, որ ռեսթայլինգային Rio-ի վաճառքները կսկսվեն Եվրոպայում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:

Նոր Acura TLX՝ ամենաարագ սեդանը ապրանքանշանի պատմության մեջ:

01 Հունիս 2020

Acura ընկերությունը ներկայացրել է TLX սեդանի նոր սերունդը, որը մասնագետները հռչակել են ապրանքանշանի պատմության մեջ ամենաարագ սեդանը: Մոդելը անցում է կատարել  նոր հենահարթակի, զրկվել է մթնոլորտային շարժիչներից, որոնց փոխարինել են տուրբոագրեգատները, և համալրվել է անվտանգության եռաբաժանմունք բարձիկով:  

Volkswagen-ը ներկայացրել է նոր Nivus քրոսովերը:

29 Մայիս 2020

Գերմանական Volkswagen ընկերության մոդելային շարքը համալրվել է ևս մեկ քրոսովերով: Կուպեատիպ Nivus-ը կառուցվել է նույն հենահարթակի վրա, ինչը և Polo ու T-Cross մոդելները, և առաջարկվում է այնպիսի սարքավորումներով, որոնք մինչ այս հասանելի էին մակնիշի՝ ավելի բարձր դասի ավտոմեքենաների համար: Nivus-ի վաճառքները կսկսվեն Բրազիլիայում արդեն ընթացիկ ամռանը, այնուհետև մեքենան հասանելի կլինի նաև Արգենտիանյում: Ենթադրվում է, որ 2021 թվականից մոդելը դուրս կգա նաև եվրոպական շուկա: 

Ներկայացվել են կուպե և կաբրիոլետ Mercedes-Benz E-Class-ի սերիական և AMG տարբերակները:

28 Մայիս 2020

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը գրեթե ավարտում է E-Class ընտանիքի թարմացումը: Համացանցում ներկայացվել են այս շարքի կուպե և կաբրիոլետ մոդելները՝ ինչպես «սովորական», այնպես էլ   AMG-մոդիֆիկացիայով: Մոդելային շարքի համար հասանելի են դարձել թափքի չորս նոր երանգներն ու այսպես կոչված  «աերոդինամիկ» անվասկավառակները, որոնք կոչված են բարելավել վառելիքի ծախսի արդյունավետությունը:  

Ներկայացվել է նորացված 5-րդ սերիայի BMW ընտանիքը:

27 Մայիս 2020

Գերմանական ընկերության պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ նորացված BMW 5 Series ընտանիքը ևս մեկ անգամ հաստատում է իր առաջատար դիրքերը պրեմիում դասի ավտոմեքենաների սեգմենտում, ինչին նպաստում են նոր արտաքինը, շքեղ և մտածված ինտերիերը, ամենավերջին նորարար լուծումները, որոնց թվում է նաև փափուկ-հիբրիդային տեխնոլոգիան: Նոր սերնդի մեքենաները հասանելի կլինեն գնորդներին 2020 թվականի հուլիսից:  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio