ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է BMW X7 մոդելի Alpina XB7 մոդիֆիկացիան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24 Մայիս 2020
Գերմանական Alpina Automobiles ընկերությունը ներկայացրել է իր մոդելային շարքի առավել հզոր մոդելը՝ «լիցքավորված» Alpina XB7 քրոսովերը: Այն կառուցված է BMW X7 մոդելի հիման վրա և սարքավորված է 4,4-լիտրանոց բիտուրբոշարժիչով: Գերմանիայում Alpina XB7-ի արժեքը կսկսի 155 200 եվրոյից: Համեմատության համար՝ BMW X7 M50i մոդելը առաջարկվում է 115 400 եվրոյով:
Ինչպես նշեցինք, Alpina XB7-ի համար որպես հիմք է վերցված BMW X7 M50i մոդելը, որը սարքավորվում 4,4-լիտրանոց V8 բիտուրբոշարժիչով: Գործարանային վիճակում այն զարգացնում է 530 ձ.ուժ հզորություն և 750 Նմ ոլորող մոմենտ: Alpina-ի մասնագետները փոխել են տուրբոմղիչները, մեծացրել են ճնշումը և օպտիմալացրել հովացման համակարգը, ինչի շնորհիվ արտադրողականությունը հասցվել է 621 ձ.ուժ և 800 Նմ ոլորող մոմենտ:
XB7 քրոսովերը տեղից 100կմ/ժ արագությունը զարգացնում է 4,2 վայրկյանում, ինչը մոտ կես վայրկյանով ավելի արագ է, քան հիմնական մոդելի ցուցանիշը: Մինչև 200 կմ/ժ արագանալու համար մեքենային անհրաժեշտ կլինի 14,9 վայրկյան: Առավելագույն արագությունը սահմանափակված է 290 կմ/ժ ցուցանիշով:
Ուժային ագրեգատը համակցվում է Alpina Switch-Tronic ութաստիճան ավտոմատ փոխանցումտուփի հետ, որն իրենից ներկայացնում է ZF ընկերության 8HP76 հանգույցը՝ օրիգինալ ծրագրային լուծումներով և հիդրոտրանսֆորմատորով: Alpina XB7-ի հետևի սռննիի վրա տեղադրված է բլոկավորման մակարդակի էլեկտրոնային կառավարման ֆունկցիայով նորագույն դիֆերենցիալ:
Ավտոմեքենայի պարագծով տեղադրված պնևմատիկ բալլոնները թույլ են տալիս կարգավորել ճանապարհային լուսածերպը 40 միլիմետրի սահմաններում: XB7-ը առաջարկում է նաև կողաճոճքի կանխման ակտիվ համակարգ, հետևի անիվների մասնակի կառավարման ֆունկցիա և վարման երեք ռեժիմ՝ Comfort, Sport և Sport+: Առջևից տեղադրված են Brembo արգելակներ՝ 395x36 մմ չափսի սկավառակներով և ֆիքսված քառամխոց ենթակիրներով, հետևից՝ 395x36 չափսի ռոտորներ և լողացող ճարմանդներ: Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև ծակոտկեն սկավառակներ և ջերմակայուն կոճղկաներ:
Արտաքինից Alpina XB7-ը տարբերվում է ավելի մեծ օդակլանիչներ ունեցող առջևի թափարգելով, Alpina գրվածքով, հետևի՝ կողավոր դիֆուզորով և 23-դյույմանոց 20-շյուղանի Alpina Classic անվասկավառակներով: Հատուկ այս մոդելի համար անվադողերը նախագծել է Pirelli ընկերությունը:
Քրոսովերի սրահում ուշադրություն են գրավում փոխանցումների՝ iDrive շրջադարձային բյուրեղապակյա փոխարկիչը, սարքավորումների Live Cockpit Professional թվային վահանակը՝ ֆիրմային գրաֆիկական լուծումներով, ինչպես նաև ապակուց պատրաստված CraftedClarity դեկորատիվ վերդիրները: Որպես օպցիա կարելի է պատվիրել նաև Lavalina կաշվով լրամշակված նստատեղեր, մինչդեռ բազային տարբերակում առաջարկվում է Merino լրամշակումը, ինչպես սովորական BMW X7-ի համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: