Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ներկայացրել է նորացված Picanto-ն:

12 Մայիս 2020

Կոմպակտ Kia Picanto հեչբեքը, որը Հարավային Կորեայում վաճառվում է Morning անվանումով, ենթարկվել է պլանային թարմացման: Դիզայներնեը որոշակիորեն շտկել են մոդելի արտաքինը, վերանայել են հասանելի սարքավորումների ցանկը և կրճատել են շարժիչների գամման: 

Toyota-ն նշում է Prius-ի քսանամյակը:

11 Մայիս 2020

Ճապոնական Toyota ընկերությունը նշել է Prius հիբրիդային մոդելի վաճառքների մեկնարկի քսանամյակը 2020 Edition անվանումը ստացած հատուկ տարբերակով:  Դրա առանձնահատկությունը կդառնան սև տարբերանշաններն ու անվասկավառակները, ինչպես նաև թափքի հատուկ գույներն ու ֆիրմային ձևավորումը: Prius 2020 Edition-ը կթողարկվի հենց 2020 օրինակով: Այն հիմնված է XLE համալրման վրա, ինչը ենթադրում է, որ մեքենան շուկայում կառաջարկվի 28 375 դոլարից մինչև 32 500 դոլար արժեքով:

Ներկայացվել են Quadrifoglio շարքի Alfa Romeo Giulia և Stelvio մոդելները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10 Մայիս 2020

«Լիցքավորված» Alfa Romeo Giulia և Stelvio Quadrifoglio մոդելները ապրանքանշանի հոբելյանի առիթով ենթարկվել են պլանային թարմացման՝ ստանալով Akrapovič ընկերության հետ համատեղ մշակած արտանետման տիտանե համակարգ: Բացի այդ մեքենաները համալրվել են վարորդին օժանդակող էլեկտրոնային համակարգերի հարուստ տեսականիով և բազում այլ ժամանակակից լուծումներով: 

Ներկայացվել է Lamborghini Huracan Evo ռոդսթերի նոր տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07 Մայիս 2020

Lamborghini Huracan մոդելների ընտանիքը համալրվել է Huracan Evo RWD Spyder ռոդսթերով: Ելնելով COVID-19 համավարակի բռնկման հետևանքով ստեղծված իրավաիճակից՝ ավտոմեքենայի շնորհանդեսը կազմակերպվեց ընկերության կայքում՝ լրացվծած իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ: Ըստ Lamborghini-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալիի, Huracan Evo RWD Spyder-ը վարորդին պետք է պարգևի «չզտված հետադարձ կապ՝ կրկնապատկելով վարելուց ստացվող հաճույքը»:

Lotus-ը կթողարկի Elise մոդելի «պատմական» սերիա: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06 Մայիս 2020

Բրիտանական Lotus ընկերությունը հայտարարել է, որ մոտ ժամանակում կթողարկի Elise մոդելի հատուկ սերիա՝ Classic Heritage Edition անվանմամբ: Բոլոր մեքենաները կստանան յուրահատուկ արտաքին, որը կհիշեցնի մակնիշի փառահեղ սպորտային անցյալի մասին և կառաջարկվեն՝ սկսած 46 250  ֆունթ սթերլինգ արժեքով:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio