Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր սերնդի Toyota Sienna-ն կլինի հիբրիդային:
22 Մայիս 2020

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Sienna մինիվենի չորրորդ սերունդը: Նորույթը կառուցված է նույն հենահարթակի հիման վրա, ինչը և Highlander ամենագնացը, և սարքավորվում է 2,5-լիտրանոց մթնոոլորտային շարժիչի շուրջ կառուցված հիբրիդային ագրեգատով: Առաջին անգամ ներկայացված է նաև «դինամիկ» XSE համալրումը, որն առանձնանում է ավելի ագրեսիվ թափարգելներով և 20-դյույմանոց անվասկավառակներով:

New Toyota Sienna Interior

Եթե նախորդ սերնդի մինիվենը հասանելի էր նաև V6 շարժիչով, ապա նոր Sienna-ն հասանելի կլինի բացառապես քառագլան բենզինային շարժիչով, որը համակցվում է էլեկտրական շարժիչի հետ: Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 246 ձ.ուժ: Մոդելը հասանելի կլինի ինչպես առջևի քարշակմամբ, այդպես էլ լիաքարշ տարբերակով, որի պարագայում հետևի սռնիի վրա տեղադրվում է ևս մեկ լրացուցիչ էլեկտրական շարժիչ: Առաջարկվող ագրեգատը համակցվում է էլեկտրամեխանիկական վարիատորային փոխանցումատուփի հետ: 

New Toyota Sienna Interior

Հիբրիդային Sienna-ն ունի շարժման չորս ռեժիմ՝ էլեկտրական, տնտեսող (սահմանափակ հզորությամբ), ստանդարտ և սպորտային (ամբողջ հզորությամբ): Առջևի քարշակմամբ մինիվենի վառելիքի ծախսը խառը ցիկլում կազմում է 7,1 լիտր յուրաքանչյուր 100 կիլոմետրի հաշվարկով: 

New Toyota Sienna Interior

Կախված համալրումից մոդելի սրահը կարող է տեղավորել յոթ կամ ութ ուղևոր: Սարքավորումների ցանկը ներառում է մուլտիմեդիա համակարգի 9-դյույմանոց էկրան, բորտհամակարգչի 7-դյույմանոց դիսփլեյ, քառագոտի կլիմատ-կոնտրոլ, ներկառուցված փոշեկուլ, սառնարան և 12 բարձրախոսով JBL աուդիոահամակարգ:

New Toyota Sienna Interior

Նոր սերնդի Toyota Sienna-ի գները դեռևս չեն հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ այն ավելի թանկ կլինի նախորդից, որը շուկայում առաջարկվում է 31 600 դոլարով: Նորույթը դիլերների մոտ կհայտնվի մինչև ընթացիկ տարվա ավարտը և կմրցակցի այնպիսի մոդելների հետ, ինչպիսին են Dodge Grand Caravan-ը, Chrysler Pacifica-ն  և Honda Odyssey-ը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio