ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ցուցադրվել է Toyota Venza քրոսովերի երկրորդ սերունդը:
25 Մայիս 2020
Toyota-ի մոդելային շարքը որոշ ընդմիջումից հետո կրկին համալրվել է Venza քրոսովերով: Նոր սերնդի մեքենան փոխել է իր ձևաչափը և ըստ էության իրենից ներկայացնում է հյուսիսամերիկյան շուկայի համար հարմարեցված Harrier քրոովերը: Տեղական շուկայում Venza-ն հասանելի կլինի բացառապես հիբրիդային ուժային համակարգով և էլեկտրակառավարվող լիաքարշ համակարգով և հաճախորդներին հասանելի կլինի ընթացիկ տարվա ամռանը:
Ինչպես և Toyota Harrier-ը, Venza-ն կառուցված է GA-K (TNGA) մոդուլային հենահարթակի հիման վրա, որը օգտագործվում է նաև այլ խոշոր Տոյոտաների կառուցվածքում, ներառյալ ընթացիկ սերնդի Camry սեդանը և RAV4 քրոսովերը: Առջևից կիրառվում են Մաքֆերսոն կանգնակները, իսկ հետևից՝ բազմալծականի կախոց: Դրանք օպտիմալացված են հարմարավետության և կառավարելիության բալանսը ապահովելու նկատառումներով, իսկ էլեկտրոնային օժանդակ համակարգերի ցանկը համալրվել է Active Cornering Assist ֆունկցիայով, որը կանխում է ավտոմեքենայի կողասահքը շրջադարձերում: Նոր քրոսովերը ավելի կարճ և նեղ է, քան իր նախորդը, իսկ անվային բազան նույնն է, ինչը և RAV4-ինը և հավասար է 2690 մմ:
Մենք արդեն պատմել ենք, որ ճապոնական Harrier-ի ուժային ագրեգատների գամման նույնական է RAV4-ի լուծումներին: Այն կարելի է համալրել կամ 171 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց մթնոլորտայիn շարժիչով, որը համակցվում է Direct Shift-CVT վարիատորային փոխանցումատուփի հետ, կամ THS II հիբրիդային ագրեգատով, որի հիմքում ընկած է 2,5-լիտրանոց շարժիչ: Ընդ որում հաճախորդներին Harrier-ը հասանելի է ինչպես առջևի քարշակմամբ, այդպես էլ լիաքարշ տարբերակով: Ի տարբերություն դրա ամերիկյան Venza-ն առաջարկվում է բացառապես որպես լիաքարշ հիբրիդ՝ էլեկտրամեխանիկական վարիատորով:
Toyota Venza-ի ուժային ագրեգատը կարող է աշխատել միայն էլեկտրական ռեժիմում, որը թույլատրելի է օգտագործել կարճ տարածությամբ անշտապ ուղևորությունների համար: Բացի այդ առաջարկվում են շարժման Normal, Sport և Eco ռեժիմները: Նոր Predictive Efficient Drive (PED) ֆունկցիան վերլուծում է երթուղին և հիշում այն տեղերը, որտեղ ավտոմեքենան հաճախ արգելակում է, կամ կանգ է առնում, որպեսզի հաջորդ անգամ նախապես տեղեկացնի վարորդին, որ պետք է բաց թողնել արագացման ոտնակը՝ վառելիքը խնայելու նպատակով: Այն նաև օպտիմալացնում է ռեկուպերատիվ համակարգի աշխատանքը՝ ավելի ակտիվ օգտագործելով արգելակումը վարընթաց շարժման ժամանակ:
Toyota Venza-ի սարքավորումների ցանկը ներառում է ինքնամգեցվող Star Gaze համայնապատկերային տանիքը, էլեկտրակառավարվող և օդափոխվող առջևի նստատեղերը, 8,0 կամ 12,3 դյույմ անկյունագծով կենտրոնական սենսորային դիսփլեյը և նորագույն կլիմայական համակարգ՝ S-Flow ֆունկցիայով, որն օդի հոսքը ուղղում է միայն զբաղված նստատեղերին: Սարքավորումների թվային վահանակը հասանելի է 4,2 կամ 7,0 դյույմ անկյունագծով: Գնորդներին առաջարկվում է նաև JBL աուդիոհամակարգ՝ 11 բարձրախոսով և սաբվուֆերով, ինչպես նաև 10-դյույմանոց պրոյեկցիոն դիսփլեյ:
Արդեն իսկ բազային համալրմամբ Venza-ն սարքավորված է անվտանգության համակարգերի Toyota Safety Sense (TSS 2.0) համալիրով, որը ի թիվս այլ լուծումների ներառում է վթարային արգելակման համակարգ, հետիոտների և հեծանվորդների հայտնաբերման ֆունկցիա, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ և ճանապարհային նշանների ճանաչման համակարգ: Քրոսովերի սրահում առկա է նաև հետին տեսադաշտի թվային հայելի:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: