Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Hyundai Tucson հեղափոխական դիզայն և հիբրիդային ագրեգատներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16 Սեպտեմբեր 2020

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի Tucson քրոսովերը: Նորույթն առանձնանում է հեղափոխական դիզայնով, ինչպես նաև հիբրիդյին ագրեգատների ընտրությամբ: Տեղական շուկայում մոդելի վաճառքը կմեկնարկի արդեն ընթացիկ տարի, իսկ այլ շուկաներում՝ 2021 թվականին:

Նոր սերնդի Jaguar F-Pace՝ մակնիշի նոր դեմքը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15 Սեպտեմբեր 2020

Բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է մոդելային շարքի առաջին քրոսովերի՝ F-Pace մոդելի նորացված տարբերակը: Բացի ավելի ժամանակակից արտաքինից, մեքենան ստացել է լիովին նոր ինտերիեր, ինչպես նաև ուժային ագրեգատների նոր շարք, որը ներառում է Ingenium ընտանիքի նորագույն շարժիչները: Առաջին անգամ մոդելի համար կառաջարկվի նաև հզոր հիբրիդային մոդիֆիկացիա: Ակնկալվում է, որ Հայաստանում մոդելը հասանելի կլինի 2021 թվականի երկրորդ կեսից: 

Ներկայացված է Genesis G70 սեդանի նորացված տարբերակը:

14 Սեպտեմբեր 2020

Հարավակորեական Genesis G70 սեդանը, որը շուկայում է 2017 թվականից, ենթարկվել է պլանայաին թարմացման: Սեդանի արտաքինը համապատասխանեցվել է վերջերս ներկայացված G80 և GV80 մոդելների նմանությամբ՝ ստանալով նոր ռադիատորային ճաղավանդակ, երկհարկանի օպտիկա և առջևի կողաթևերի ձգված օդակլանիչնչեր: 

Ներկայացվել է լիովին նոր Maserati MC20 կուպեն:

11 Սեպտեմբեր 2020

Իտալական Maserati ընկերությունը ներկայացրել է MC20 կուպեն, որն ամբողջովին նախագծվել է Maserati-ի տեխնիկական կենտրոնում: Այս հեղափոխական սուպերկարի շարժիչը կառուցված է Ֆորմուլա 1 տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ թափքի համար առաջարկվում է վեց տարբեր եզակի գույն, մինչդեռ ստորին հատվածը պատրաստված կլինի լաքով պատված մաքուր ածխապլաստիկից: 

Lucid-ը ներկայացրել է Tesla Model X քրոսովերի մրցակցին:

10 Սեպտեմբեր 2020

Ամերիկյան Lucid Motors ստարտափը նոր լուսանկարներ և որոշ մանրամասներ է հրապարակել մակնիշի ապագա էլեկտրական քրոսովերի  մասին, որը ստացել է Gravity անվանումը: Ինչպես կարելի էր ենթադրել, նորույթը իր հենահարթակը կիսում է արդեն իսկ ցուցադրված Air էլեկտրական սեդանի հետ և կոչված է մարտահրավեր նետել Tesla Model X-ին:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio