Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Hyundai Tucson հեղափոխական դիզայն և հիբրիդային ագրեգատներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 Սեպտեմբեր 2020

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի Tucson քրոսովերը: Նորույթն առանձնանում է հեղափոխական դիզայնով, ինչպես նաև հիբրիդյին ագրեգատների ընտրությամբ: Տեղական շուկայում մոդելի վաճառքը կմեկնարկի արդեն ընթացիկ տարի, իսկ այլ շուկաներում՝ 2021 թվականին: 

 

Նորույթի գլխավոր առանձնահատկություններից են բումերանգների տեսք ունեցող առջևի բարդ լուսարձակները, որոնք տեսողաբար միացված են ռադիատորի ճաղավանդակին և բաղկացած են սեղանաձև տարրերից: Ավելի ներքև գտնվում են մոտակա և հեռահար լուսավորության բլոկերը, որոնք ընդհանրացված են հակամառախուղային լապտերների հետ: Պակաս բարդ չէ նաև կողային մակերևույթների դիզայնը, որն աչքի է ընկնում բազում կոտրատված գծերով: 



Նոր Tuscon-ն ավելի մեծ է իր նախորդից: Այն ունի 4500 մմ երկարություն, 1865 մմ լայնույթուն և 1650 մմ բարձրություն: Ընդարձակվել է նաև սրահը, որտեղ երկրորդ շարքի ուղևորների ծնկների տարածությունը աճել է 2,6 միլիմետրով: Քրոսովերը կառաջարկվի երկու տարբերակով: Եվրոպայում դրա անվային բազան հավասար կլինի 2680 մմ (+10 մմ նախորդի հետ համեմատ), իսկ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի շուկաներում վաճառվող Tucson-ը կունենա 2755 մմ անվային բազա: 



Ինտերիերում նկատելի նորամուծությունների թվում են սարքավորումների՝ 10,25-դյույմանոց վիրտուալ վահանակը, ինչպես նաև ֆիզիկական ստեղներից ազատված կենտրոնական բարձակը: Կախված համալրումից, մուլտիմեդիա համակարգի էկրանը կարող է ունենալ 8 կամ 10,25 դյույմ անկյունագիծ:  Բացի այդ Tucson-ը ստացել է անվտանգության յուրահատուկ բարձիկ, որը բացվում է վարորդի և առջևի ուղևորի միջև, իսկ անվտանգության բարձիկների ընդհանուր թիվը յոթն է (ներառյալ կենտրոնականը): Բացի այդ, առաջարկվում է առջևի նստատեղերի օդափոխման ֆունկցիա և հետևի բազմոցի տաքացում: Կախված շուկայից, մոդելը կսարքավորովի Bose կամ Krell աուդիոհամակարգերից որևէ մեկով:



Նոր Tucson-ի համար բազային ագրեգատներ են համարվում 1.6-լիտրանոց և 150 ձ.ուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչը, ինչպես նաև  նույն ծավալի CRDi Smartstream դիզելային շարժիչը, որը զարգացնում է 115 ձ.ուժ հզորություն: Սրանք երկուսն էլ համակցվում են 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ: Բացի այդ, հասանելի կլինի նաև 48-վոլտանոց էլեկտրական հավելումը, որի շնորհիվ  բենզինային «փափուկ» հիբրիդները կզարգացնեն 150 կամ 180 ձ.ուժ (1.6-լիտրանոց շարժիչով), իսկ դիզելայինը՝ 136 ձ.ուժ հզորությոն:  Հիբրիդային մոդիֆիկացիաների համար առաջարկվում են նորարարական iMT մեխանիկական փոխանցումատուփը, որի ոտնակը մեխանիկորեն կապված չէ կցոիդիչի հետ, ինչպես նաև 7-աստիճան նախասլեկտիվ ռոբոտացված փոխանցումատուփ: Քրոսովերը հասանելի կլինի թե առջևի քարշակմամբ, թե լիաքարշ տարբերակներով: 



Այլ շուկաներում, օրինակ ԱՄՆ-ում, հասանելի կլինի նաև 2,5-լիտրանոց և 190 ձ.ուժ հզորությամբ բենզինային շարժիչը: Հարավային Կորեայում մեքենան կսարքավորվի նաև 186 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց բենզինային ագրեգատով: Երկու մոդիֆիկացիաներն էլ կսարքավորվեն 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով:   Ցանկության դեպքում հնարավոր կլինի ընտրել նաև 150 ձ.ուժ հզորությամբ մթնոլորտային շարժիչը: Ակնկալվում է, որ մոտ ապագայում Tucson-ը կստանա 265 ձ.ուժ հզորությամբ լիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիա, որը կդառնա ամենահզորը մոդելային շարքում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio