Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bentley-ն ներկայացրել է «թեթև» Flying Spur-ը՝ V8 շարժիչով (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13 Հոկտեմբեր 2020

Բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է Flying Spur մոդելի V8 շարժիչով մոդիֆիկացիան, որը որոշակիորեն ավելի թույլ է, քան ավանդական 6,0-լիտրանոց W12 ագրեգատով մոդիֆիկացիան: Հզորության հետ զուգահեռ 100 կիլոգրամով նվազել է նաև ավտոմեքենայի զանգվածը, ինչի շնորհիվ, ըստ Bentley-ի, սեդանը ավելի հարմարեցված է դարձել վարորդի կարիքներին:  Մոդելը հասանելի կլինի 4- և 5-տեղանոց տարբերակներով, իսկ առաջին եվրոպական գնորդներին կհասնի մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Էլեկտրական Mercedes-Benz EQC-ն վերածել են ամենագնացի:

11 Հոկտեմբեր 2020

Mercedes-Benz ընկերության ինժեներներից կազմված փոքր թիմը ներկայացրել է հատուկ արտաճանապարհային պայմանների համար նախատեսված Mercedes-Benz EQC մոդելի հատուկ մոդիֆիկացիա: Փորձարարական ավտոմեքենան ստացել է Mercedes-Benz EQC 4x4² անվանումը, սակայն դրա՝ սերիական դառնալու հեռանկարները դեռևս մշուշոտ են: Այս մասին է հաղորդում caradvice հանդեսը: 

Ներկայացվել է Honda Ridgeline պիքապի նորացված տարբերակը:

07 Հոկտեմբեր 2020

Երկրորդ սերնդի Honda Ridgeline-ը ենթարկվել է պլանային թարմացման: Ռեսթայլինգային մեքենաները կարելի է հեշտ ճանաչել ռադիատորի ճաղավանդակից և արտանետման խողովակների ընդգծված վերդիրներից: Ինչպես և նախկինում պիքապը հասանելի է ինչպես առջևի քարշակմաբ, այդպես էլ՝ լիաքարշ տարբերակով:

Կայացել է Buick Electra քրոսովերի համաշխարհային նորամուտը:

02 Հոկտեմբեր 2020

Auto China 2020 ցուցահանդեսի շրջանակներում ամերիկյան Buick ընկերությունը ներկայացրեց Electra քրոսովերի կոնցեպտը:  «Թիթեռի թևեր» դռներով էլեկտրական կոնցեպտը ցուցադրում է, թե ինչպիսին կլինեն մակնիշի ապագա մոդելները  և հանդես է գալիս որպես նոր տեխնոլոգիական լուծումների ցուցափեղկ: Buick Electra-ն նախագծվել է General Motors-ի ասիական տեխնոլոգիական կենտրոնում, իսկ անվանումը  հղում է 1959-1990 թթ թողարկվող նույնանուն մոդելին:

Ներկայացվել են նոր սերնդի Logan և Sandero մոդելները:

01 Հոկտեմբեր 2020

Renault Խմբի մաս կազմող Dacia ընկերությունը ներկայացրել է Logan, Sandero և Sandero Stepway մոդելների նորացված տարբերակները: Բյուջետային ավտոմեքենաները ստացել են նոր հենահարթակ, փոփոխվել են արտաքինից և ներսից, իսկ շարժիչների շարքից դուրս է մնացել 1,5 լիտր ծավալով տուրբոդիզելային ագրեգատը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio