Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրել է նոր սերնդի M3 և M4 մոդելները:

23 Սեպտեմբեր 2020

Գերմանական BMW ընկերությունը  ներկայացրել է վեցերորդ սերնդի M3 սեդանն ու М4 կուպեն, որոնք կառանձնանան ռադիատորային ճաղավանդակի հսկա «քթանցնքերով», մեխանիկական փոխանցումատուփով և Competition տարբերակի համար հասանելի 510 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: 

Թողարկվել է Nissan Maxima-ի հոբելյանական տարբերակը:

22 Սեպտեմբեր 2020

Ճապոնական Nissan ընկերությունը հայտարարել է որ հյուսիսամերիկյան շուկա կհանի Maxima սեդանի հատուկ մոդիֆիկացիա: Դրա թողարկումը նվիրված է մոդելի 40-ամյա հոբելյանին,  և պատահական չէ, որ այն ստացել է 40th Anniversary Edition անվանումը: Մոդելի առաջին սերունդը ներկայացվել էր 1980 թվականին, իսկ ներկայումս շուկայում է արդեն 8-րդը, որը ռեսթայլինգի է ենթարկվել 2018-ին:

Rolls-Royce-ը ներկայացրել է նոր տասնամյակի առաջին կոլեկցիոն մոդելը:

20 Սեպտեմբեր 2020

Բրիիտանական Rolls-Royce ընկերությունը հրապարակել է նոր տասնամյակի առաջին կոլեկցիոն մոդելի, այն է՝ Dawn կաբրիոլետի Silver Bullet մոդիֆիկացիայի լուսանկարները: Ընդամենը 50 օրինակով թողարկվող սերիան նվիրված է «որոտացող քսանականներին», որոնք նկարագրվում են որպես թեթևամտության և հանդգնության ժամանակաշրջան:

Mercedes-Benz-ը ներկայացրել է ջրածնային բեռնատար մոդել: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18 Սեպտեմբեր 2020

Գերմանական Dailmer կոնցերնը ցուցադրել է Mercedes-Benz GenH2 մոդելը՝ մակնիշի առաջին բեռնատար ավտոմեքենան, որն աշխատում է վառելիքային մարտկոցներով: Նորույթը հանդես է գալիս դեռևս որպես կոնցեպտ, սակայն ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը հնարավոր կլինի սկսել նաև դրա սերիական արտադրությունը:  

Bentley-ն ներկայացրել է շքեղ Continental GT-ն Mulliner աթելիեից:

17 Սեպտեմբեր 2020

Բրիտանական պալատական Bentley Mulliner աթելիեն պատրաստել է  Continental GT կուպեի նոր շքեղ տարբերակ, որն առանձնանում է էքստերիերի և ինտերիերի բացառիկ ձևավորմամբ: Նորույթը կցուցադրվի բրիտանական Բլենհեյմ պալատում ավանդաբար անցկացվող Salon Privé ցուցահանդեսի շրջանակներում սեպտեմբերի 22-ին, որտեղ դրան կընկերակցի  Bentley Mulliner Bacalar մոդելը: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio