ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lucid-ը ներկայացրել է Tesla Model X քրոսովերի մրցակցին:
10 Սեպտեմբեր 2020
Ամերիկյան Lucid Motors ստարտափը նոր լուսանկարներ և որոշ մանրամասներ է հրապարակել մակնիշի ապագա էլեկտրական քրոսովերի մասին, որը ստացել է Gravity անվանումը: Ինչպես կարելի էր ենթադրել, նորույթը իր հենահարթակը կիսում է արդեն իսկ ցուցադրված Air էլեկտրական սեդանի հետ և կոչված է մարտահրավեր նետել Tesla Model X-ին:
Լուսանկարներում պատկերված է նախասերիական ավտոմեքենան, որը հնարավորինս մոտ է «ապրանքային» տարբերակին: Քրոսովերը ստացել է նեղ լուսադիոդային օպտիկա, որը հետնամասում ձգվում է թափքի ողջ լայնքով, դռների դուրս քաշվող բռնակներ և երկգույն թափք: Նախնական տվյալներով Lucid Gravity-ի ընթացքի պաշարը համեմատելի կլինի Air սեդանի ցուցանիշի հետ՝ 832 կիլոմետր EPA ցիկլում:
Քրոսովերը կսարքավորվի 113 կՎտժ տարողությամբ կուտակիչ մարտկոցով և երկու էլեկտրական շարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը նույն Lucid Air-ի վրա կազմում է 1013 ձ.ուժ: Երկու մոդելների արտադրությունն էլ նախատեսվում է իրականացնել ԱՄՆ Արիզոնա նահանգի Կասա-Գրանդե քաղաքում կառուցվող գործարանում: Ընկերությունը նպատակ է դրել մինչև 2027 թվականը թողարկել տարեկան մինչև մեկ միլիոն էլեկտրական ավտոմեքենա: Ընդ որում, խոսքը ոչ միայն պրեմիում կարգի, այլև զանգվածային մոդելների մասին է:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: