Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է ամենահզոր և արագ բրիտանական քրոսովերը:

27 Օգոստոս 2020

Բրիտանական Lister Motor ընկերությունը, որն ունի ավտոարտադրողի կարգավիճակ, ներկայացրել է մառախլապատ Ալբիոնում երբևէ ստեղծված առավել արագ և հզոր քրոսովերը: Stealth մոդելը, որը հիմնված է Jaguar F-Pace-ի SVR մոդիֆիկացիայի վրա, առաջարկում է 675 ձ.ուժ հզորություն, իսկ դրա առավելագույն արագությունը կկազմի 314 կմ/ժ:  

Նորացված Porsche Panamera՝ վերանայված շարժիչներ և նոր հիբրիդ:

26 Օգոստոս 2020

Porsche Panamera ընտանիքը ենթարկվել է պլանային թարմացման, որն առաջինն է 2016 թվականին մոդելի թողարկումից հետո: Հիմնական փոփոխությունները առնչվում են շարժիչների գամմային և սարքավորումների ցանկին, մինչդեռ արտաքինը ստացել է կոսմետիկ շտկումներ: 

Ford-ը ներկայացրել է Bronco ամենագնացի հատուկ տարբերակներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25 Օգոստոս 2020

Bronco մոդելի թողարկման 55-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Ford ընկերությունը նախապատրաստել է հինգ թեմատիկ կոնցեպտ՝ ավտոմոբիլային արկածներն ու ակտիվ հանգիստը գնահատող հաճախորդների համար: Ըստ էության այս սերիան կոչված է նաև գովազդելու աքսեսուարների կատալոգն ու ցուցադրել նոր Bronco-ի անհատականացման հնարավորությունները: 

BMW-ն կթողարկի 5-րդ սերիայի հիբրիդային նոր տարբերակ:

24 Օգոստոս 2020

Գերմանական BMW ընկերությունը մանրամասներ է հաղորդել 5-Series սեդանի ամենաբարձր համալրման հիբրիդային մոդիֆիկացիայի թողարկման մասին: Չնայած բենզին-էլեկտրական 545e xDrive մոդելի արժեքը դեռևս հայտնի չէ,  նախնական պատվերները արդեն իսկ ընդունվում են եվրոպական դիլերական կենտրոններում, իսկ առաջին օրինակները գնորդներին կհասնեն ընթացիկ տարվա նոյեմբերին: 

Rolls-Royce Wraith Kryptos` գաղտնի հաղորդագրությամբ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23 Օգոստոս 2020

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը վերջերս ներկայացրել է Wraith կուպեի մի բացառիկ մոդիֆիկացիա, որի դիզյանում թաքնված է դրա ապագա սեփականատիրոջն ուղղված գաղտնի ուղերձ: Ուղերձի բովանդակությունը հայտնի է ընդամենը երկու հոգու՝ մոդելի դիզայներ Քեթրին Լեմանին և ապրանքանշանի գործադիր տնօրեն Թորստեն Մյուլեր-Օթվոսին: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio