Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացված է Genesis G70 սեդանի նորացված տարբերակը:
14 Սեպտեմբեր 2020

Հարավակորեական Genesis G70 սեդանը, որը շուկայում է 2017 թվականից, ենթարկվել է պլանայաին թարմացման: Սեդանի արտաքինը համապատասխանեցվել է վերջերս ներկայացված G80 և GV80 մոդելների նմանությամբ՝ ստանալով նոր ռադիատորային ճաղավանդակ, երկհարկանի օպտիկա և առջևի կողաթևերի ձգված օդակլանիչնչեր: 



Ինչպես նշվեց, Genesis G70-ի դիզայնի գլխավոր առանձնահատկությունը երկու հարկով տեղադրված ֆիրմային օպտիկան և ռադիատորի՝ վահանաձև ճաղավանդակն են: Հետնամասում ուշադրություն են գրավում արտանետման համակարգի օվալաձև խողովակները, իսկ լոգոտիպի փոխարեն բեռնախցիկի դռան վրա գրված է մակնիշի անվանումը: Որոշակի մոդերնիզացում նկատելի է նաև սրահում, որտեղ առաջարկվում է մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրան նախկին 8-դյույմանոցի փոխարեն: Սարքավորումների ծրագրերը կարող են թարմացվել հեռահար կարգով: 



Տեղական շուկայում մոդելային շարքի «կրտսեր» սեդանը առաջարկվում է նախկինից հայտնի ուժային ագրեգատներով՝ 2,0 և 3,3 լիտր ծավալով և համապատասխանաբար 252 և 370 ձ.ուժ հզորությամբ երկու բենզինային շարժիչներով, ինչպես նաև 2,2 լիտր ծավալով և 202 ձ.ուժ հզորությամբ դիզելային շարժիչով: Միևնույն ժամանակ հայտնի է, որ մոդիֆիկացիաները կարող են տարբերվել՝ կախված իրացման շուկաներից, և, օրինակ, ԱՄՆ-ում G70-ը կզրկվի մեխանիկական փոխանցումատուփից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio