Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TWIZY RENAULT SPORT F1 ԿՈՆՑԵՊՏ

29 Մայիս 2013

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈՒԶԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ Նոր Twizy Renault Sport F1 մեքենան ներկայացնելու համար Renault-ն ընտրել է Վալյադոլիդում գտնվող գործարանը, որտեղ արտադրվում է Twizy-ն: Այս «փոքրիկ» կոնցեպտուալ մեքենան հանդիսանում է Ֆորմուլա 1-ի տեխնոլոգիաների և սերիական ավտոմեքենաների միջև կապող օղակը: Դա արտացոլվում է մեքենայի «մկանուտ» ձևերի և տպավորիչ տեխնիկական ցուցանիշների մեջ:

30 ՏԱՐԻ ԱՆՑ` ՈՐԴԻՆ ԳՆՈՒՄ Է ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ

27 Մայիս 2013

Անցած կիրակի` մայիսի 26-ին, կայացավ 2013թ. Ֆորմուլա 1 մրցաշարի վեցերորդ փուլը` Մոնակոյի Գրան-պրին: Կեկե Ռոսբերգի պատմական հաղթանակից երեսուն տարի անց նար որդին` Նիկոն, բարձրացավ պատվո պատվանդանի վերին աստիճանին` հայտնվելով արքայազն Ալբերտի օթյակում: Մեկնարկելով փուոլից` Ռոսբերգը մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտվեց` կասկածի տակ դնելու սեփական առավելությունը:

Twin’RUN ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱ. ՆՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ «ՉԱՐԱՃՃԻՆ»

24 Մայիս 2013

Մոնակոյի 71-րդ Գրան պրիին Renault-ն ներկայացնում է իր Twin'Run-ը: Նոր կոնցեպտուալ մեքենան արտացոլում է բրենդի մարզական ոգին և ավտոմեքենաների հանդեպ ունեցած կիրքը՝ հարգանքի տուրք մատուցելով լեգենդար R5 Turbo-ին և Clio V6-ին:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ PEUGEOT 308-Ի ՆԿԱՐՆԵՐԸ

14 Մայիս 2013

Peugeot ընկերությունը պաշտոնապես հրապարակել է նոր 308 մոդելի առաջին լուսանկարները: Այս մեքենան կոչված է նոր ուժ հաղորդել բրենդի դիրքերին կոմպակտ հեչբեքների գերմրցակցային սեգմենտում:

“ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆԵՐՆ” ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՊԱՐՏՎՈՒՄ

13 Մայիս 2013

Անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցավ Ֆորմուլա 1 մրցաշրջանի այս տարվա առաջին եվրոպական մրցափուլը: Թիմերը հավաքվել էին բոլորին քաջծանոթ Բարսելոնայում՝ վերջնականպես բարձրաձայնելու առաջնությունում հաղթանակ տոնելու իրենց նկրտումների մասին: Թիմերից որոշներն, օրինակ, Red Bull-ը, Ferrari-ն, Lotus-ն ավելի նախընտրելի դիրքեր ունեին: Mercedes-ն ու Force India-ն պետք է հաստատեին իրենց լավ մարզավիճակն, իսկ մրցաշրջանի մեկնարկն ակնհայտորեն ձախողած McLaren-ը բոլորովին ուրիշ խնդիր ուներ լուծելու: Իրենց խոսքը ասացին նաև Pirelli-ի ներկայացուցիչները, որոնք հատուկ այս մրցափուլի համար որոշակի փոփոխության ենթարկեցին Hard կազմով անվադողերը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio