ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
TWIZY RENAULT SPORT F1 ԿՈՆՑԵՊՏ
29 Մայիս 2013
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈՒԶԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոր Twizy Renault Sport F1 մեքենան ներկայացնելու համար Renault-ն ընտրել է
Վալյադոլիդում գտնվող գործարանը, որտեղ արտադրվում է Twizy-ն: Այս «փոքրիկ» կոնցեպտուալ
մեքենան հանդիսանում է Ֆորմուլա 1-ի տեխնոլոգիաների և սերիական ավտոմեքենաների միջև
կապող օղակը: Դա արտացոլվում է մեքենայի «մկանուտ» ձևերի և տպավորիչ տեխնիկական ցուցանիշների
մեջ:
Բոլիդի անվադողերով համալրված, առաջամասի սփոյլերով, կողային երիզներով, հակաթևով, ետնամասում տեղադրված հակամշուշային լուսարձակներով դիֆուզորով սարքավորված՝ Twizy Renault Sport F1-ը միանշանակ հավակնում է ընդգրկվել Ֆորմուլա 1 ընտանիքի մեջ:
Twizy Renault Sport F1-ը շատ ավելին
է, քան պարզապես զվարճալի և նորաձև կոնցեպտուալ մեքենան: Արտաքին տեսքից բացի այն համալրված
է լուրջ տեխնոլոգիական սարքավորումներով, օրինակ՝ KERS համակարգով*: KERS-ը համարժեք է այն համակարգին, որն օգտագործվում է Renault շարժիչներով
համալրված Ֆորմուլա 1-ի բոլիդների համար: KERS համակարգի շնորհիվ շարժիչի հզորությունը զարգանում է անմիջապես և հասնում
է համարյա 100 ձիաուժ հզորության, ինչպես Megane R.S.-ի՝ Renault-ի ամենահզոր սերիական
ավտոմեքենայի դեպքում: Այս տեխնոլոգիական առաջընթացի հեղինակներն են Renault Sport
Technologies ստորաբաժանման ինժեներները՝ Renault Sport F1-ի հետ համագործակցությամբ:
Այս արտասովոր ավտոմեքենայի շնորհիվ Renault-ն ցուցադրում է, որ լիովին տիրապեում է F1 էլեկտրատեխնոլոգիաներին, որոնց խորհրդանիշն է KERS համակարգը: Ֆորմուլա 1-ին մշտական նվիրվածությունը ընկերությանը հնարավորություն տվեց ստեղծել յուրօրինակ տեխնոլոգիական լաբորատորիա և ցուցադրել իր առավելությունները ոչ միայն մրցուղու, այլ նաև սովորական ճանապարհի վրա:
Twizy Renault Sport F1-ը մասնակցություն կունենա Renault-ի տարվա բոլոր խոշոր
միջոցառումներին: Արդեն նշանակված են հանրային առաջին հանդիպումները, որ տեղի ունեցան
ապրիլի 27 և 28- Renault աշխարհի սերիայի առաջնության ժամանակ, ինչպես նաև ավտոսրահում՝
Բարսելոնայում:
*KERS (Kinetic Energy Recovery System)`կինետիկական էներգիայի վերականգման համակարգ: