ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ "ՈՐՈՏԸ"
25 Մարտ 2013Կիրակի՝ մարտի 24-ին կայացավ Ֆորմուլա 1 203 մրցաշրջանի երկրորդ փուլը՝ Մալայզիայի Գրան-պրին: Այս համեմատաբար նոր մրցափուլը, որն արդենս հասցրել է սիրվել մրցարշավորդներից շատերի կողմից, միշտ առանձնանում է անկանխատեսելի զարգացումներով: Դրա հիմնական պատճառն այս ժամակնակահատվածում հաճախ տեղացող անձրևներն են, որոնք Սեպանգի ուիկ-էնդը վերածում են յուրահատուկ կազինոյի: Սակայն եղանակի քմահարանքներին մրցարշավորդներն ու թիմերն արդեն հասցրել էին ծանոթանալ Մելբուրնում՝ այնպես որ պատրստ էին իրավիճակի ցանկացած զարգացման: