Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

“ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆԵՐՆ” ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՊԱՐՏՎՈՒՄ
13 Մայիս 2013

Անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցավ Ֆորմուլա 1 մրցաշրջանի այս տարվա առաջին եվրոպական մրցափուլը: Թիմերը հավաքվել էին բոլորին քաջծանոթ Բարսելոնայում՝ վերջնականպես բարձրաձայնելու առաջնությունում հաղթանակ տոնելու իրենց նկրտումների մասին:

Թիմերից որոշներն, օրինակ, Red Bull-ը, Ferrari-ն, Lotus-ն ավելի նախընտրելի դիրքեր ունեին: Mercedes-ն ու Force India-ն պետք է հաստատեին իրենց լավ մարզավիճակն, իսկ մրցաշրջանի մեկնարկն ակնհայտորեն ձախողած McLaren-ը բոլորովին ուրիշ խնդիր ուներ լուծելու: Իրենց խոսքը ասացին նաև Pirelli-ի ներկայացուցիչները, որոնք հատուկ այս մրցափուլի համար որոշակի փոփոխության ենթարկեցին Hard կազմով անվադողերը:

Արդյունքում որակավորման փուլում կրկին անհասանելի են Շտութգարտի ներկայացուցիչնեը. Մեկնարկային դաշտի առաջին շարքը բաժին հասավ Mercedes-ի մրցարշավորդներին: Սա երրորդ անընդմեջ փոուլն էր գերմանական թիմի, և երկրորդ անընդմեջը՝ Նիկո Ռոսբերգի համար, ով թիմակից՝ Լյուիս Հեմիլթոնից առաջ անցավ մոտ երեք տասներորդական վայրկյանով:

Մեկնարկային ցանցի երկրորդ շարքում տեղ զբաղեցրեցին Սեբաստիան Ֆեթելն ու Կիմի Ռայկկոնենը, իսկ երրորդը ամբողջույթամբ բաժին հասավ Ferrari-ի մրցարշավորդներ՝ Ֆերնանդո Ալոնսոյին և Ֆելիպե Մասսային: Սակայն բրազիլացին Մարկ Ուեբբերին արգելափակելու համար տուգանվեց երեք դիրքի կորուստով և պայքարի մեկնեց միայն իններորդը: Այլ հետաքրքիր փաստերից պետք է նշել, որ Սերխիո Պերեսին առաջին անգամ հաջողվեց գերազանցել Ջենսոն Բաթոնին ներթիմային հակամարտությունում, իսկ բրիտանացին առաջին անգամ ընդհանրապես չմասնակցեց որակավորման մրցումների երրորդ մասին:

Կիրակնօրյա մրցավազքից առաջ տեղի ունցավ պիլոտների ավանդական շքերթը, որի ընթացքում մարզիկները հանդիսատեսի ներկայացնա պատմական մեքենաներով: Ինչ վերաբերում է բուն մրցավազքին, ապա նույնիսկ նորացված անվադողերը հնարավորություն չէին տալիս մրցարշավորդներին ամբողջ ուժով նետվել պայքարի: Դրանք գրեթե ակնթարթորեն կորցնում էին աշխատանքային արդյունավետությունն, ինչը ստիպում էր պիլոտներին երթևեկել առավելագույն զգուշությամբ: Չէ որ ցանկացած չմտածված գործողություն կարող էր դառնալ ճակատագրական: Բարսելոնյան մրցավազքն, ասես, դարձավ Mercedes-ի բահրեյնյան անախորժությունների շարունակությունը: Որակավորման ժամանակ հավասարը չունեցող մեքենաները, ասես, պարզապես կանգ էին առել: Արդեն տասնհինգերորդ շրջանին փոուլից մեկնարկած Ռոսբերգը միայն հինգերորդն էր, իսկ Հեմիլթոնն՝ ընդամենը տասներորդը: Իսկ պայքարը գլխավորում էր տեղացի երկրպագուների կուռք՝ Ալոնսոն, ում հետապնդում էին Ֆեթելն ու Մասսան: Երեսուներորդ շրջանին բրազիլացին կարողացավ շրջանցել աշխարհի եռակի չեմպիոնին և Ferrari-ի երկրպագուներին նվիրեց կրկնակի հաղթանակի հնարավորության հույսը:  Եվ այդպես էլ կլիներ, սակայն նման դասավորվածության հետ համաձայն չեղավ Կիմի Ռայկկոնենը:  Մրցուղում մնացած Lotus-ի միակ մրցարշավորդը (Գրոժանը դուրս մնաց պայքարից արդեն 6-րդ շրջանին) անցակցրեց հերթական փայլուն մրցավազքը և ճկուն ու գրագետ մարտավարության շնորհիվ կարողացավ շրջանցել թե Ֆեթելին, թե Մասսային՝ եզրագիծը հատելով երկրորդը: Իսկ հաղթանակը՝ կարյերայում 32-րդ անգամ բաժին հասավ Ֆերնանդո Ալոնսոյին, ինչը թույլ տվեց իսպանացուն բարձրանալ անհատական հաշվարկի երրորդ հորիզոնական՝ շրջանցելով այդ օրը ոչ մի միավոր չվաստակած Հեմիլթոնին: Մի քանի հավաքած միավորները հազիվ թե սփոփեն McLaren-ին: Թիմը Կոնստրուկտորների գավաթում զբաղեցնում է իր համար անսովոր վեցերորդ հորիզոնականը և արդեն գրեթե կորցրել է բոլոր հնարավորությունները՝ պայքարելու որևէ տիտղոսի համար:  

Երկու շաբաթ անց մրցարշավորդներն իրենց ուժերը կփորձեն օրացույցի ամենադանդաղ և պահանջկոտ մրցուղիներից մեկում՝ Մոնակոյում: Թե ինչ անակնկալներ ու փորձություններ են նախապատրաստել դքսության նեղլիկ ու վտանգավոր փողոցները առաջնության մասնակիցներին, կպատմի մեր autoplus.am կայքը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio