ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Twin’RUN ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱ. ՆՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ «ՉԱՐԱՃՃԻՆ»
24 Մայիս 2013
Մոնակոյի 71-րդ Գրան պրիին Renault-ն ներկայացնում է իր Twin'Run-ը: Նոր
կոնցեպտուալ մեքենան արտացոլում է բրենդի մարզական ոգին և ավտոմեքենաների
հանդեպ ունեցած կիրքը՝ հարգանքի տուրք մատուցելով լեգենդար R5 Turbo-ին և
Clio V6-ին:
·
Twin'Run-ը իսկական մրցարշավի ավտոմեքենա է՝ անմիջապես
ավտոսպորտից վերցված գլանային սռնիներովև 320 ձիաուժ V6 շարժիչով՝ ինչպես
և Megane Trophy-ում:
·
Իր եղբայր Twin'Z-ի նման Twin'Run-ը քաղաքային ավտոմեքենայի
ժամանակակից և վառվռուն տարբերակն է: Երկու կոնցեպտուալ մեքենաներն էլ
ներկայացնում են Renault-ի դիզայներական հայեցակարգի հինգերրորդ փուլը: Դիազյնի
գաղափարի հիմքում ընկած են մարդու կյանքի տարբեր փուլերը: Մեքենաներից
յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում «խաղի» փուլը և արտահատում է արդի մայրաքաղաքային
մեքենայի անհատականացման հնարավորությունները:
·
Twin’Run կոնցեպտուալ մեքենան ցուցադրում է Renault-ի
քաղաքային ավտոմեքենայի ապագա ոճի մասին պակերացումնեը: