Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

30 ՏԱՐԻ ԱՆՑ` ՈՐԴԻՆ ԳՆՈՒՄ Է ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ
27 Մայիս 2013

Անցած կիրակի` մայիսի 26-ին, կայացավ 2013թ. Ֆորմուլա 1 մրցաշարի վեցերորդ փուլը` Մոնակոյի Գրան-պրին: Կեկե Ռոսբերգի պատմական հաղթանակից երեսուն տարի անց նար որդին` Նիկոն, բարձրացավ պատվո պատվանդանի վերին աստիճանին` հայտնվելով արքայազն Ալբերտի օթյակում: Մեկնարկելով փուոլից` Ռոսբերգը մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտվեց` կասկածի տակ դնելու սեփական առավելությունը:

Ինչպես հայտնի է` Մոնակոյում վճռորոշ առավելություն են ստանում որակավորումից առավելագույնս քաղած պիլոտները: Թերևս այս տարի այդ լավագույյնս հաջողվում է անել Ռոս Բրաունի թիմին` արդեն չորրորդ մրցափուլն անընդմեջ նրանք մեկնարկում են փոուլից, իսկ երրորդ անգամ անընդմեջ ցուցակը գլխավորում է Նիկո Ռոսբերգը: Սակայն նախորդ փուլերում "Արծաթե նետերին” չէր հաջողվում նման առավելությունը վերածել լուրջ միավորների: Երկու Mercedes-ներից հետո տեղ զբաղեցրեցին Red Bull-ի երկու մրցարշավորդները, Ռայկկոնենը առաջ անցավ Ալոնսոյից, իսկ Պերեսը կրկին գերազանցեց Բաթոնին:

Մրցափուլի մեկնարկում Ռոսբերգը պահպանեց առաջատարի դիրքը, իսկ Հեմիլթոնի, Ֆեթելի և Ուեբերի միջև լուրջ պայքար ծավալվեց: Առաջին տասը շրջաններից հիշատակման է արժանի Շարլ Պիքի հետ տեղի ունեցած միջադեպը, ում մեքենան սկսեց այրվել և ստիպեց մարշալներին կիրառել կրակմարիչները:

Երեսուներորդ շրջանին վթարվեց Ֆելիպե Մասսայի Ferrari-ն: Այս վթարը նման էր այն մեկին, որը տեղի էր ունեցել շաբաթօրյա ազատ մարզումների ժամանակ և որի պատճառով բրազիլացին բաց թողեց որակավորումն ու մեկնարկեց վերջինը: Ընդհանրապես պետք է նշել, որ Մարանելլոյի թիմը բավականին պասիվ անցկացրեց Մոնակոյի Գրան-Պրին: Ալոնսոն, ասես, նման չէր ինքն իրեն, թույլ էր տալիս մրցակիցներին գրոհել, իսկ մի պահ նույնիսկ խախտեց կաննոները Սերխիո Պերեսի հետ պայքարում և այնուհետև ստիպված եղավ զիջել դիրքը` խուսափելու համար ավելի լուրջ տուգանքից:

Մասսայյի վթարի հետևանքով մրցուղում հայտնվեց անվտանգության մեքենան, որի ընթացքում կսսվեց պիթ-ստոպերի առաջին ալիքը, որը շատերի համար և վերջինն էր: Արդյունքում Red Bull-ի մրցարշավորդները շրջանցեցին Լյուիս Հեմիլթոնին, իսկ վերամեկնարկից հետո Պերեսը կարողացավ շրջանցել  McLaren-ի իր թիմակից` Ջենսոն Բաթոնին: 46-րդ շրջանին լուրջ վթարի մեջ հայտնվեց Williams-ի պիլոտ` Պասթոր Մալդոնադոն, ինչի պատճառով մրցավազքը կանգնեցվեց կարմիր դրոշներով:

Դրա վերսկսումից հետո Ռոսբերգը պահպանեց առաջատարի դիրքը, իսկ պելոտոնը հավաքվեց Ֆեթելի հետևում: Ինը մրցարշավորդների բաժանում էր ընդամենը հինգ վայրկյան, սակայն ոչ-ոք չէր ցանկանում դիմել ավելորդ ռիսկի: Վաթսուներորդ շրջանին հարաբերական անդորրը խախտվեց Ժյուլ Բյանկիի վթարով, իսկ երկու շրջան անց միմյանց բախվեցին Գրոժանն ու Ռիկարդոն: Անվտանգության մեքենան կրկին դուրս եկավ մրցուղի, և մի քանի շարջան մրցարշավորդներն անցան առավել դանդաղ ռեժիմում: Մինչև եզրափակիչ մնացած շրջաններին որոշակի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերեց Սերխիո Պերեսը: Մեքսիկացին, շրջանցելով Ալկոնսոյին, որոշեց էլ ավելի "փայլ” հաղորդել իր ելույթին և գրոհեց Ռայկկոնենին: Սակայն Lotus-ի առաջատարը չէր պատրաստվում հենց այնպես զիջել դիրքը, արդյունքում մեքենաները բախվեցին: Ֆինլանդացին ստիպված էր ևս մեկ անգամ այցելել բոքսեր` անվադողերը փոխելու և գոնե ինչ-որ միավորներ վաստակելու համար, իսկ Պերեսի McLaren-ն այդպես էլ չհասավ եզրագծին արգելակների և առջրի հակաթևի հետ ծագած խպնդիրների պատճառով:  

Մինչ այդ Նիկո Ռոսբերգը վստահորեն հասավ եզրագծին` տոնելով կարյերայի երկրորդ հաղթանակը: Պատվանդանի երկրորդ և երրորդ աստիճանին համապատասխանաբար բարձրացան Red Bull-ի մրցարշավորդներ` Սեբասթիան Ֆեթելն ու Մարկ Ուեբբերը:  

Այս հաջողության շնորհիվ ավստրիացիներն ամրապնդեցին իրենց առաջատարի դիրքը թե Կոնստրուկտորների Գավաթում, թե անհատական հաշվարկում, որտեղ աղյուսակը գլխավորում է Ֆեթելը: 

Չեմպիոնական տիտղոսի համար պայքարի հաջորդ փուլը տեղի կունենա երկու շաբաթ անց Կանադայում, որտեղ հնարավոր է հատուկ պատժամիջոցներ կիրառվեն Mercedes թիմի նկատմամբ, որը բոլորովին վերջերս FIA-ի կողմից չթույլատրված թեստեր անցկացրեց Իսպանիայում: Որոշ այլ թիմեր սա որոկավորեցին` որպես ապօրինի առավելություն և պաշտոնական բողոք ներկայացրեցին առաջնության կազմակերպիչներին:

Սպասում ենք իրադարձությունների զարգացմանը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio