RED BULL-Ի ՀՍՏԱԿ ՔԱՅԼԱՐՇԱՎԸ
09 Սեպտեմբեր 20132013 թ Ֆորմուլա 1 առաջնության հերթական փուլն անցկացվեց մոնցայի առասպելական մրցուղում, որն ամենաարագն է ներկայումս գործածվողներից: Ասես ի նշանավորումն մի քանի տարի առաջ Toro Rosso-ի ղեկին տոնած պատմական հաղթանակի, բացառիկ ելույթ ունեցավ Սեբասթիան Ֆեթելը: Մեկնարկելով փոուլից՝ աշխարհի եռակի չեմպիոնը ոչ մի վայրկյան թույլ չտվեց՝ կասկածի տակ առնելու իր հաղթանակը՝ այդպիսով ամրապնդելով նաև դիրքերը առաջնության անհատական հաշվարկում: