Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ PEUGEOT 308-Ի ՆԿԱՐՆԵՐԸ
14 Մայիս 2013

Peugeot ընկերությունը պաշտոնապես հրապարակել է նոր 308 մոդելի առաջին լուսանկարները: Այս մեքենան կոչված է նոր ուժ հաղորդել բրենդի դիրքերին կոմպակտ հեչբեքների գերմրցակցային սեգմենտում:

Տպավորիչ ժամանակակից դիզայն

"Նոր Peugeot 308-ն առանձնանում է մաքուր տեխնոլոգիական դիզայնով, որն արտացոլում է ավտոմեքենայի ուժն ու իրագործման բարձր որակը”, - ասում է Ժիլ Վիդալը, Peugeot ընկերության դիզայնի գծով տնօրենը:  

Մեքենայի երկարությունը 4.25 մ. է, իսկ հավասարակշռված համամասնությունները Peugeot 308-ի դասական պատկերին հաղորդում են նրբագեղ էլեգանտություն: Առաջնամասում գերիշխում են էվոլյուցիոն զարգացում ստացած ռադիատորի ֆիրմային "լողացող վանդակաճաղըև արտահայտիչ լուսարձակները: Բարակ LED լուսամփոփները հանդիսանում են ստանդարտ լուծում գրեթե բոլոր կոմպլեկտավորումների համար: Ֆիրմային գծերն արտացոլվում են նաև մեքենայի հետնամասում, որտեղ առանձնանում են LED լուսարձակների երեք "ճանկերը”:

Մտածված և հարուստ ինտերյեր

"Երբ հայտնվում ես մեքենայի սրահում, հայտանաբերում ես նրբագեղ ոճի մի աշխարհ, որը բացառիկ է հեչբեքների դասի համար: Կարելի է հատուկ առանձնացնել վարորդի հատվածը՝ հագեցած նորարարական և ինտուիտիվ որոշումներով: Մենք սա անվանում ենք Peugeot-ի  i-cockpit ”, - թեման զարգացնում է Վենսան Դևոն, նոր 308-ի զարգացման պատասխանատուն:

Հենց i-cockpit կոնցեպցիան էլ հենք է հանդիսացել նոր Peugeot 308-ի ինտերյերի մշակման համար: Սրահում կիրառված յուրաքանչյուր լուծում նախատեսում է վարորդի առավելագույն հարմարավետություն՝ թույլ տալով նրան կենտրոնանալ ճանապարհի վրա:  Կոմպակտ ղեկանիվն ու head-up սարքավորումների վահանակն ապահովում են սարքավորումների հեշտ ընթերցելիություն: 9.7 դյույմ անկյունագծով սենսորային էկրանը թույլ է տալիս ազատվել բազում լրացուցիչ կոճակներից:

Նոր մոդուլային հենահարթակ

"Վարելուց ստացվող հաճույքը ապահովվում է նոր EMP2 մոդուլային հենահարթակի շնորհիվ, որը թույլ է տվել նվազեցնել մեքենայի քաշը, ինչի հաշվին բարելավվել են նոր Peugeot 308-ի դինամիկան և կառավարելիությունը”, - պատմում է Լորան Դեկլերկը՝ նախագծի ղեկավարը:

Նոր մոդելի ընթացային որակների հիմքում ընկած է ընկերության տասնամյակների փորձը կախոցների և ղեկային կառավարման համակարգերի մշակման ոլորտում: Հենց այդ փորձն էլ իր գերագույն մարմնավորումը գտավ EMP2 հենահարթակում: Այն շուրջ 140 կգ-ով ավելի թեթև է ներկայիս սերնդից, իսկ դրա մշակման ընթացքում PSA Group-ի ինժեներները ստացան 116 տարատեսակ պատենտներ՝ հայտանգործությունների համար:  Բացի այդ նոր Peugeot 308-ն աչքի է ընկնում գերազանց էկոլոգիական ցուցանիշներով՝ արտանետելով ընդամենը 85գ/կմ ածխաթթու գազ:  

Գերազանց որակ՝ առջևից մինչև հետնամաս

Նոր Peugeot 308-ը ֆրանսիական ապրանքանիշի հերթական քայլն է կոմպակտ քաղաքային մեքենաների սեգմենտում: Այս նախաձեռնությունը մեկնարկեց մի քանի տարի առաջ 208 մոդելի արտադրությամբ և շարունակվեց արդեն 2008 մոդելի մեջ: Նոր 308 մոդելի նախագծման կրեատիվ բրիֆի հիմնական պահանջը առավելագույն բարձր մակարդակի որակն էր:  Հենց այս գաղափարով էլ ուղղորդվում էին դիզայներներն ու ինժեներները նախագծի մեկնարկի առաջին օրերից: Նոր մոդելը կարտադրվի Ֆրանսիայի Սոշո քաղաքում գտնվող գործարանում:

Պաշտոնապես նոր Peugeot 308-ը հանրությանը կցուցադրվի 2013թ. սեպտեմբերի 10-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում, ինչից հետո էլ կսկսվեն մեքենայի վաճառքները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio