Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՀՐԵՅՆՅԱՆ ԿՐՔԵՐ

22 Ապրիլ 2013

Անցած շաբաթավերջին կայացավ Ֆորմուլա 1 2013թ առաջնության չորրոդ մրցափուլը` Բահրեյնի Գրան-Պրին: Ապրիլի 19-ից 22-ը տասներկու թիմերի մրցարշավորդները որոշում էին`ով է նրանցից ուժեղագույնն այս պահին, ինչպես նաև փորձում էին մատնանշել ուժերի դասավորվածությունը Եվրոպա վերադառնալուց առաջ:

MERCEDES GLA` ՆՈՐ ԿՈՄՊԱԿՏ ՔՐՈՍՈՎԵՐԻ ԿՈՆՑԵՊՏ

17 Ապրիլ 2013

Mercedes-Benz ընկերությունը Շանհայում պաշտոնապես ներկայացվելուց մի քանի օր առաջ գաղտնազերցել է նոր GLA տառանշմամբ կոմպակտ քրոսովերի կոնցեպտի լուսանկարները: Հենղ այս կոնցեպտը հիմք կհանդիսանա նույն անվանմամբ սերիական մոդելի համար, որն ըստ ամենայնի վաճառքի կհանվի հաջորդ տարի:

ՀՍԿԱՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

14 Ապրիլ 2013

Ֆորմուլա 1-ի Չինաստանի փուլի եզրափակիչ արձանագրության առաջին հինգ տողերը գրավեցին աշխարհի հինգ չեմպիոններ հինգ տարբեր բոլիդներով: Այս անգամ հաղթանակը բաժին հասավ Ferrari-ի ներկայացուցիչ ֆերնանդո Ալոնսոյին: Իսպանացին կարողացավ առաջ անցնել Lotus-ի մրցարշավորդ Կիմի Ռայկոնենինց և Mercedes-ը ներկայացնող Լյուիս Հեմիլթոնից:

HONDA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SITY BRAKE ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ

04 Ապրիլ 2013

Honda-ն ներկայացնում է Sity Brake ակտիվ համակարգը, որը նախատեսված է կանխարգելելու վթարները` ցածր արագությամբ երթևեկելու ժամանակ: Honda-ն մշակել է վթարների կանխարգելման համակարգ, որը կոչվում է Sity Brake: Sity Brake ակտիվ համակարգը գործում է, երբ ավտոմեքենայի արագությունը չի գերազանցում 30կմ/ժ ցուցանիշը: Այն հողմապակու վերին մասում տեղադրված լազերային ռադարի միջոցով ֆիքսում է անխուսափելի վթարի պահը: Եթե Sity Brake ակտիվ համակարգը հայտնաբերում է վթարի բարձր ռիսկայնություն, այն զգուշացնում է վարորդին ձայնային կամ տեսողական ազդանշանի միջոցով: Այն դեպքում, եթե վարորդը ոչ մի միջոց չի ձեռնարկում, համակարգը ավտոմատ կերպով արգելակում է:

Jaguar F Type ՄՈԴԵԼՆ ՍՏԱՑԵԼ Է "ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԶԱՅՆ-2013" ՊԱՐԳԵՎԸ

02 Ապրիլ 2013

Jaguar F Type մոդելն արժանացել է 2013 թ-ի աշխարհի լավագույն դիզայն պարգևին:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio