Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի այցը «Ֆորա Պրեմիում» ընկերություն
09 Նոյեմբեր 2017

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի անդամ, Հայաստանում և Վրաստանում առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տիկին Էլիսոն Չիկի և դեսպանության առևտրի հարցերով պատասխանատու պարոն Արտաշես Դավթյանի հետ միասին այցելեցին Հայաստանում բրիտանական լեգենդար Յագուար Լենդ Ռովեր ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ: 

Բարձրաստիճան հյուրերին ընդունեց «Ֆորա Պրեմիում» ընկերության տնօրինությունը՝ ներկայացնելով կազմակերպության երկարամյա գործունեությունը, մինչ օրս գրանցած արդյունքներն ու հաջողությունները, ինչպես նաև Հայաստանի ավտոմեքենաների շուկայի առանձնահատկությունները:  Պարոն Փրիթչարդն իր գոհունակությունը հայտնեց բրիտանական հանրահայտ ապրանքանիշը Հայաստանում բարձր մակարդակով ներկայացնելու համար և հաջողություն մաղթեց «Ֆորա Պրեմիում» ընկերության նախանշվող ծրագրերի իրականացման մեջ:

Պարոն Մարկ Փրիթչարդի այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրել  Միացյալ Թագավորության  և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալն ընդլայնելու հնարավորությունները: Պարոն Փրիթչարդը Հայաստանում բրիտանական առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Միացյալ Թագավորության  վարչապետ՝ տիկին Թերեզա Մեյի կողմից սեպտեմբերի 12-ին՝ ընդգծելով ՄԹ պատրաստակամությունը` ընդարձակելու երկկողմանի առևտուրն ու ներդրումները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio