ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել են նոր Hyundai Santa Fe ամենագնացի առաջին պատկերները
31 Հունվար 2018
Հարավկորեական Hyundai ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի Santa Fe ամենագնացի առաջին ռենդերային պատկերները: Ավտոմեքենան ինքնին առաջին անգամ կնրեկայացվի մարտին կայանալիք Ժնևի միջազգային ավտոսրահում: Դատելով նկարներից՝ կարելի է ենթադրել, որ մոդելն իրականացված է Hyundai-ի ներկայիս ֆիրմային ոճով, որն արդեն իսկ մարմնավորված է Kona և Nexo քրոսովերների արտաքինում:
Մոդելի տեխնիկական մանրամասները դեռևս չեն բացահայտվում, հայտնի չէ նույնիսկ, թե ինչ հենահարթակի վրա է կառուցվելու նոր Santa Fe-ն: Սակայն մինչ յադ, ընկերությունում հիշատակել էին այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին են հետընթաց շարժման ժամանակ հատող ուղղությամբ երթևեկող ավտոմեքենաների հայտնաբերման և ինքնուրույն վթարային արգելակման համակարգերը:
Ներկայումս Santa Fe-ն առաջարկվում է հինգ- և յոթտեղանի սրահներով, իսկ ամենահզոր՝ Grand տարբերակը սարքավորվում է 3-լիտրանոց բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 249 ձ.ուժ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: