Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz-ի էլեկտրական ապագան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01 Փետրվար 2018

Գերմանական ավտոհսկան վերջապես իրական քայլեր է ձեռնարկում ապագայի ավտոշուկայում իր ամուր դիրքերը հաստատելու ուղղությամբ: Մոտակա հինգ տարիների ընթացքում ողջ աշխարհով մեկ, մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու Չինստանում,  Mercedes-Benz-ը վեց ավտոգործարան կկառուցի, որոնք բացառապես կենտրոնացած կլինեն էլեկտրական ավտոմեքենաների արտադրության վրա: Բացի այդ կստեղծվի մարտկոցներ թողարկող փոքր արտադրական ձեռնարկությունների մի ամբողջական ցանց, որը թույլ կտա առավել մատչելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

Արդեն հաջորդ տարի հանրությանը կներկայացվի EQ ապրանքանշանի ներքո թողարկվող էլեկտրական քրոսովերը: Բացի այդ ընկերությունը շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրում կկատարի իր ամերիկյան գործարաններում: Բացահայտելով մոտակա մի քանի տարիների ծրագրերը՝ ընկերության բարձրաստիճան ղեկավարներից Մարկուս Շեֆերը նշում է, որ էլեկտրական տարբերակներ կառաջարկվեն շուկայի բոլոր սեգմենտներում, սկսած Smart For Two կոմպակտից, մինչև խոշոր ամենագանցները, իսկ մարտկոցների արտադրությունը ոչ միայն թույլ կտա հոգալ սեփական կարիքները, այլև՝ մատակարարել դրանք այլ արտադրողների: 


Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ ըստ երևությին խոսքը դեռևս գնում է էլեկտրական մարտկոցների պատյանների, և ոչ թե բջիջների արտադրության մասին: Վերջինները Merecedes-ին մատակարարում է հարավկորեական SK Innovation ընկերությունը, որն արդեն իսկ հայտարարել է արտադրության ծավալների կրկնապատկման և մինչև 4ԳՎտ հասցնելու մասին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio