Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8 ամենաարագ Ford ավտոմեքենաները մեկ մրցուղում: Ո՞րն էր դրանցից առավել արագը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30 Հունվար 2018

Ford ընկերությունը և Ford Chip Ganassi Racing մրցարշավային թիմը որոշեցին պարզել, թե ընկերության արտադրած և կատարելագործված մոդելներից որն առավել լավ կդրսևորի իրեն Բարսելոնայի մոտակայքում գտնվող Motorland մրցուղում: Այս հետաքրքրաշարժ մրցապայքարի տեսանյութը տարածել է Ford-ի մամուլի ծառաությունը՝ տեղադրելով այն Ford Performance մարզական ստորաբաժանման Youtube-էջում:

Մրցավազքին մասնակցեցին հետևյալ մոդելները՝ Ford F-150 Raptor, Fiesta ST-2017, Fiesta ST-2018, Focus RS, New Mustang GT, Mustang GT350R, Ford GT roadcar, Ford GT racecar (նախատեսված Լը Մանի մրցավազքի համար): Բոլոր ավտոմեքենաները, բացի երկու Mustang-ներից սարքավորված էին Ford-ի EcoBoost շարքի տարբեր ծավալի շարժիչներով:


Արդյունքում լավագույն ցուցանիշը գրանցեց Ford GT սուպերկարը՝ սարքավորված 3,5 լիտր ծավալով V6 EcoBoost-ով: Հաշվի առնելով ավտոմեքենայի զանգվածը՝ պատահական չէ, որ մրցուղին ամենդանդաղը հաղթահարեց Ford F-150 Raptor-ը (02:30,65 վրկ):



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio