ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar I-PACE-ի ձմեռային փորձարկումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Փետրվար 2018
Բրիտանական Jaguar ընկերությունը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը ներկայացնում է նոր էլեկտրական I-PACE քրոսովերի էքստրեմալ փորձարկումը շվեդական Արյեպլուգի սառցապատ փորձադաշտում: Հետաքրքիր է, որ փորձարկումն իրականացրել է ոչ թե պրոֆեսիոնալ վարորդը, այլ ընկերության պոտենցիալ հաճախորդներից մեկը: Սա, կարծես, բարի ավանդույթ է դռանում Jaguar-ի համար:
Հոլովակից պարզ է դառնում նաև, որ ավտոմեքենայի համար առաջարկվելու է մարտկոցների լիցքավորման 100 կՎտ հզորությամբ համակարգ, որը թույլ է տալիս ամբողջովին լիցքազուրկ մարկտկոցը հասցնել 80% պատրաստության ընդամենը 45 րոպեում: Մինչ այդ իրականացված թեստերի արդյունքում նոր մոդելը գրանցել էր մինչև 320 կմ ընթացքի պաշար, իսկ արտադրողը նախատեսում է, որ իրական պայմաններում այդ ցուցանիշը կարող է հասնել նույնիսկ 500 կմ-ի:
Հիշեցնենք, որ Jaguar I-PACE-ը համալրված է երկու էլեկտրական շարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 400 ձ.ուժ: Սերիական մոդելի պաշտոնական նորամուտը կկայանա արդեն մեկ ամիս անց՝ Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսում: Ենթադրվում է, որ այս շքեղ էլեկտրական ավտոմեքենան հասանելի կլինի նաև մեր տարածաշրջանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: