Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar XE և XF մոդելները կառաջարկվեն նոր սպորտային տարբերակով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19 Ապրիլ 2018

Jaguar ընկերությունը ներկայացրել է XE և XF սեդանների հատուկ նախապատրաստված տարբերակները, որոնք ստացել են 300 Sport անվանումը: Ավանդական մոդիֆիկացիաներից դրանք տարբերվում են էքստերիերի և ինտերիերի ձևավորմամբ, ինչպես նաև ստանդարտ սարքավորումների ընդլայնված ցանկով: 



Jaguar XE և XF 300 Sport մոդելները սարքավորվում են երկու լիտր ծավալով քառագլան տուրբոշարժիչով, որն ապահովում է 300 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Զրոյից մինչև 100 կմ/ժ թափառքը այս ավտոմեքենաներից կխլի համապատասխանաբար 5,7 և 5,9 վայրկյան:



Այս հատուկ սերիայի ավտոմեքենաների որոշ մասեր, օրինակ՝ կողային հայելիները, հետևի սփոյլերն ու ռադիատորի վանդակաճաղի շրջանակը, ստացել են մոխրագույն ձևավորում: Որպես ընտրություն առաջարկվում են 19- կամ 20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներ, արգելակային բրենդավորված ենթակիրներ և թափքի ներկային ծածկույթի առանձին գունային գամմա:



Jaguar XE և XF 300 Sport մոդելների սրահը կաշեպատ է և աչքի է ընկնում դեղին դարձակարով: Առաջարկվող սարքավորումների թվում են շեմքերի վերդիրները,  10-դյույմանոց սենսորային էկրանով Touch Pro մուլտիմեդիա համակարգը, ոտնակների ալյումինե վերդիրները և հետին տեսադաշտի անշրջանակ հայելին՝ ավտոմատ մգացման ֆունկցիայով:


Հիշեցնենք, որ Հայաստանում Jaguar XE և XF մոդելները ներկայացված են Jaguar ապրանքանշանի պաշտոնական դիլեր «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում: Երկու մոդելներն էլ առաջարկվում են 2,0- կամ 3,0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչներով և ցանկության դեպքում հասանելի են փորձնական վարման (թեստ-դրյավի) համար: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio