Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar ընկերությունը նշում է XJ մոդելի 50-ամյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Ապրիլ 2018

Jaguar ընկերությունը նշում է առասպաելական XJ սեդանի 50-ամյակը և այդ կապակցությամբ ներկայացնում է հատուկ նախագծված հատուկ մոդիֆիկացիան: Նորույթը հանրությանը ցուցադրվեց Պեկինի ավտոսրահում և հասանելի կլինի նաև մյուս երկներում:

Սովորական Jaguar XJ-ից հատուկ մոդելը տարբերվում է Autobiography թափարգելներով, հատուկ նախագծված 20-դյույմանոց անվասկավառակներով, ռադիատորի սև վանդակաճաղով, ինչպես նաև մոդելի անվանումը՝ XJ50, անվանումը կրող հատուկ նշաններով, որոնք կարելի է գտնել առջևի և հետևի օդակլանիչների վրա: Նորույթը առաջարկվում է թե սովորական, թե երկարացված անվային բազայով, ինչպես նաև հնարավոր է ընտրել շարժիչը՝ 340 ձ.ուժ հզորությամբ բենզինային կամ  300 ձ.ուժ հզորությամբ դիզելային տարբերակներից: 



Նստատեղերը լրամշակված են շեղանկյուն դարձակարերով կաշվով, գլխակալներին դրոշմված են Jaguar լոգոտիպերն, իսկ կենտրոնական արմնկակալին ևս առկա է XJ50 նշանը:

Հիշեցնենք, որ բրիտանական ավտոարտադրողի թողարկած առաջին XJ սեդանը լույս աշխարհ եկավ 1968 թ.: Շատ շուտով այն դարձավ աշխարհում առաջին սերիական չորսդռնանի ավտոմեքենան, որը համալրվում էր 12-գլանանոց շարժիչով: Դրա շնորհիվ ավտոմեքենան ուանկ էր զարգացնել մինչև 225 կմ/ժ արագություն, ինչը չտեսնված ցուցանիշ էր այն ժամանակվա սեդանների համար: Ներկայիս ավտոմեքենան պատկանում է XJ-ի իններորդ սերնդին, որի թողարկումն սկսվել է 2009 թ.-ից:



Ի նշանավորումն տարեդարձի Jaguar-ը նաև հրապարակել է տեսահոլովակ, որն արտացոլում է XJ մոդելի զարգացման կեսդարյա պատմությունը: 


Հայաստանում Jaguar XJ մոդելի հատուկ մոդիֆիկացիայի հասանելիության վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio