Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրեց առաջին էլեկտրական քրոսովերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25 Ապրիլ 2018

Պեկինի միջազգային ավտոցուցահանդեսի շրջանակներում կայացավ BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպի հանրային ներկայացումը: Կոնցեպտի սերիական տարբերակը շուկա կհանվի արդեն 2020 թվականին: Այն կդառնա գերմանական արտադրողի հինգերորդ սերնդի էլեկտրիֆիկացված ավտոմեքենաների շարքի առաջին մոդելը: 



iX3-ի հենահարթակը գրեթե նույնն է, ինչ ստանդարտ X3-ինը, սակայան էլեկտրական տարբերակի համար նախագծվել է հատուկ ենթաշրջանակ, ինչպես նաև որոշակի փոփոխություններ են կատարվել շասիիի կառուցվացքում:  Ուժային ագրեգատի հիմքում ընկած է eDrive բլոկը, որն այսուհետ կոմպակտ պատյանի մեջ միավորում է էլեկտրաշարժիչը (առանց հազվագյուտ մետաղների պարունակության), փոխանցումատուփն ու էլեկտրոնային տարրերը, ինչպես նաև լիցքի պահպանման ավելի մեծ խտությամբ առանձնացող մարտկոցները: 

BMW iX3 էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 272 ձ.ուժ, իսկ մարտկոցների բլոկի տարողունակությունը՝ ավելի քան 70 կիլովատ-ժամ: Մեկ ամբողջական լիցքավորումից հետո iX3-ը կարող է հաղթահարել մինչև 400 կմ: Մարտկոցների տեխնոլոգիան թույլ է տալիս միանալ գերարագ 150-կիլովատանոց կայաններին և ամբողջությամբ լիցքավորվել ընդամենը 30 րոպեում:



Ոճաբանական տեսանկյունից iX3-ը գրեթե չի տարբերվում ներքին այրման շարժիչով ստանդարտ քրոսովերից: Հիմնական տարբերություններն են մինչ այդ BMW i Vision Dynamics կոնցեպտի վրա արդեն իսկ ցուցադրած ռադիատորի փակ վանդակաճաղը, ուղղաձիգ  օդանցքներով առջևի թափարգելը և աերոդինամիկ դիզայնով անվասկավառակները:


Ըստ պլագին հիբրիդների և էլեկտրամոբիլների մոդելային շարքի զարգամցման պլանի BMW-ն մինչև 2025 թ. կթողարկի 25 նոր մոդել: Դրանցից առաջինը i8 Roadster սպրոտային հիբրիդն է: 2019 թ. ընկերությունը կներկայացնի էլեկտրական MINI-ն, որին հետագայում կհաջորդեն iX3-ն ու ինքնավար iNext մոդելը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio