Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն՝ Ալոնսոյի օգնությամբ հաղթում է ԼըՄանում: Մաթևոս Իսահակյանը նշում է նորամուտը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21 Հունիս 2018

Ավտոսպորտում գոյություն ունեն պաշտամունքային մրցավազքեր, որոնցում հաղթանանակ տոնելը ցանկացած մարզիկի երազանքն է: Դրանց թվում առանձնակի տեղ է զբաղեցնում ԼըՄանի 24 ժամվա մրցավազքը, որը Ֆորմուլա1-ի Մոնակոյի Գրան-Պրիի և Indycar սերիայի Indy 500 մրցավզքի հետ մեկտեղ կազմում է ավտոսպորտի գագաթնակետը:

Նոր սերնդի Volvo S60՝ 415 ձ.ուժ հզորության անդիմադրելի հմայքը: (ԵՐԿՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20 Հունիս 2018

Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի S60 սեդանը: Մոդելի նորամուտը կայացավ ամերիկյան Չարլզթոն քաղաքում գործարանի բացման ժամանակ, որտեղ էլ նախատեսվում է կազմակերպել մոդելի արտադրությունը թե տեղական, թե համաշխարհային շուկայի համար: Հատկանշական է, որ նոր S60-ը ապրանքանշանի առաջին մոդելն է, որի շարժիչների շարքում կբացակայի դիզելային ագրեգատը:

Ներկայացված է նոր Audi A1-ը՝ 200 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19 Հունիս 2018

Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի A1 հեչբեքը: Մոդելն անցում է կատարել նոր հենահարթակի, զրկվել է երեքդռնանի տարբերակներից և համալրվել է 200 ձ.ուժ հզորությամբ շարժիչով:  

Պաշտոնապես ներկայացվել է 8-րդ սերիայի նոր BMW կուպեն: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17 Հունիս 2018

BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի 8-րդ սերիայի կուպեն: Մոդելը, որն իր նորամուտը գրանցեց «Լը-Մանի 24 ժամ» մառաթոնի ընթացքում, կառուցվել է մոդուլային հենահարթակի վրա, ստացել է ադապտիվ կախոց և ամբողջովին կառավարելի շասսի:

Ֆորմուլա 1՝ Ferrari-ն հաղթում է Կանադայում 14 տարվա ընդմիջումից հետո: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16 Հունիս 2018

Կանադայի Գրան-պրին ողջ մրցաշրջանի առավել հետաքրքիր փուլերից մեկն է և առաջինը, որտեղ բոլիդները կարգավորվում են ցածր սեղմիչ ուժով աշխատելու համար: Բացի այդ թիմերի մեծ մասն այստեղ ստանում են նոր շարժիչներ: Գումարած Մոնրեալի հիասքանչ մթնոլորտը՝ կստանանք իսկական շոու, որին սպասում են երկրպագուները:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio