Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացված է նոր Audi A1-ը՝ 200 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19 Հունիս 2018

Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի A1 հեչբեքը: Մոդելն անցում է կատարել նոր հենահարթակի, զրկվել է երեքդռնանի տարբերակներից և համալրվել է 200 ձ.ուժ հզորությամբ շարժիչով:  



Նոր հեչբեքի գաբարիտային երկարությունը կազմում է 4030 միլիմետր, լայնությունը՝ 1740 միլիմետր, բարձրությունը՝ 1410 միլիմետր, իսկ անվային բազան էլ 2560 միլիմետր է: Այսպիսով, նորույթը 76 մմ ավելի երկար է և 12 մմ ավելի ցածր է նախորդ սերնդից: 91 մմ-ով մեծացել է նաև սռնիների միջև եղած տարածությունը: Հեչբեքի բեռնախցիկի ծավալը աճել է 65 լիտրով՝ հասնելով 335 լիտրի, իսկ ծալելով հետևի շարքի նստատեղերի թիկնակները, բեռնավորման համար նախատեսված տարածությունը  կարելի է հասցնել 1090 լիտրի:

New Audi A1 Sportback

Նոր Audi A1-ի հիմքում ընկած է MQB-A0 մոդուլային հենահարթակը, որն արդեն իսկ կիրառվում է VW Polo և Seat Ibiza մոդելների համար: Ստանդարտ տարբերակում առջևից տեղադրվում է McPherson, իսկ հետևից՝ հեծանային կածոց: Որպես օպցիա առաջարկվում է ավելի սպորտային և կոշտ տարբերակ, ինչպես նաև ադապտիվ մեղմիչներ: Վերջիիներս կարելի է պատվիրել սպորտ-փաթեթների կազմում, որոնք ներառում են ավելի հզոր արգելակներ, կարմիր ենթակիրներ և հատուկ ձայնային գեներատոր, որն ուժեղացնում է շարժիչի ձայնը:  

New Audi A1 Sportback Interior

Շուկայում նոր Audi A1-ը առաջարկվելու է չորս մոդիֆիկացիայով:  Առաջին երկուսը՝ 25 TFSI և 30 TFSI, սարքավորվում են մեկ լիտր ծավալով երեքգլանանի բենզինային տուրբոշարժիչներով, որոնք համապատասխանաբար զարգացնում են 96 և 118 ձ.ուժ հզորություն: 35 TFSI տարբերակն առանձնանում է 1,5-լիտրանոց քառագլան շարժիչով (150 ձ.ուժ), իսկ ամենաբարձր՝ 40 TFSI տարբերակի համար առաջարկվում է 2,0-լիտրանոց 200 ձ.ուժ հզորությամբ շարժիչը:  Ագրեգատները համակցվում են 6-աստիճան մեխանիկական կամ 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփերի հետ: Առավել հզոր շարժիչի համար նախատեսված է միայն ռոբոտացվածը: 


Բազային տարբերակում հեչբեքը ստանալու է սարքավորւմների էլեկտրոնային վահանակ, սակայն որոշ հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել ավելի առաջադիմական տարբերակ՝ կատարելագործված գրաֆիկայով:  Մոդելի կհամալրվի նաև 8,8- կամ 10,1-դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգով: Ավելի մեծ տարբերակը ունակ կլինի ճանաչել նույնիսկ ձեռագիր տեքստեր:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio