Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա E՝ ավտոսպորտը վերադառնում է Շվեյցարիա, իսկ գործող չեմպիոնը տոնում է մրցաշրջանի առաջին հաղթանակը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15 Հունիս 2018

Ֆորմուլա E առաջնության հերթական փուլը կայացավ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում և ավարտվեց գործող չեմպիոն՝ Լուկաս դի Գրասիի հաղթանակով, որն առաջինն էր բրազիլացու համար ընթացիկ մրցաշարջանում: Իսկ մրցափուլն ինքնին նշանավորեց ավտոսպորտի վերադարձը Շվեյցարիա՝ 63 տարի տևած պետական արգելքից հետո:

Byton ընկերությունը ներկայացրեց էլեկտրական ինքնավար սեդանի նոր կոնցեպտ:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14 Հունիս 2018

Չինական Byton ընկերությունը Շանհայում անցակցվող CES Asia 2018 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրեց իր երկրորդ մոդելը՝ պրեմիում դասի  K-Byte Concept սեդնաը: Ինչպես և ընկերության առաջին ավտոմեքենան M-Byte Concept ամենագնացը, այս մոդելն էլ առանձնանում է էլեկտրական շարժակով և ինքնավար տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս հարցում Byton-ը համագործակցում է ամերիկյան Aurora ստարտափի հետ, որն արդեն հանդիսանում է Volkswagen Group-ի գործընկերը և պատսրատվում է  2020 թ ավարտին ներկայացնել 4-րդ մակարդակի ինքնավար ավտոմեքենաների տեսականի:

Հայտնի են Car Design Award 2018 մրցանակաբաշխության հաղթողները:

11 Հունիս 2018

Իտալական Թուրին քաղաքում կայացավ Car Design Award 2018 ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը: Տասներկու ավտոլրագրողներից կազմված ժյուրին հայտարարեց «կոնցեպտ», «սերիական ավտոմեքենա» և «ապրանքանշանի դիզայներական լեզու» անվանակարգերում հաղթած մոդելների անունները: 

Նոր BMW X5՝ այն ամենն, ինչ ուզում էիք իմանալ պաշտամունքային ամենագնացի մասին: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07 Հունիս 2018

BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի X5 ամենագանցը: Ավտոմեքենայի հանրային ցուցադրությունը կկայանա 2018թ նոյեմբերին: Ինչպես և իր նախորդ տարբերակը, նոր X5-ը կարտադրվի ամերիկյան Սպարտանբերգ քաղաքում: 

Audi-ն պաշտոնապես ներկայացրեց Q8 քրոսովերը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06 Հունիս 2018

Շուրջ մեկ ամիս նախապատսրաստումից հետո Audi ընկերությունը նեկայացրեց իր մոդելային շարքի առաջատարի դիրքին հավակնող Q8 ամենագնացը: Ավտոմեքենայի նորամուտը կայացավ չինական Շենջեն քաղաքում՝ հատուկ միջոցառմա ժամանակ: Մինչ այդ Audi-ն թողարկեց 5 մասից բաղկացած մինիսերիալ, որը կոչված էր էլ ավելի սրել հանրության ուշադրությունը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio