Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն՝ Ալոնսոյի օգնությամբ հաղթում է ԼըՄանում: Մաթևոս Իսահակյանը նշում է նորամուտը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Հունիս 2018

Ավտոսպորտում գոյություն ունեն պաշտամունքային մրցավազքեր, որոնցում հաղթանանակ տոնելը ցանկացած մարզիկի երազանքն է: Դրանց թվում առանձնակի տեղ է զբաղեցնում ԼըՄանի 24 ժամվա մրցավազքը, որը Ֆորմուլա1-ի Մոնակոյի Գրան-Պրիի և Indycar սերիայի Indy 500 մրցավզքի հետ մեկտեղ կազմում է ավտոսպորտի գագաթնակետը: 



Պատահական չէ, որ տարբեր սերիաներում առասպելական հաջողությունների հասած մրցաշավորդները հնարավորության դեպքում փորձում են նաև տեղ գտնել այդ առաջնություններին մասնակցող թիմերում: Այս տարի հերթը Ֆերնանդո Ալոնսոյինն էր, ով ոչ միայն մասնակցեց ԼըՄանին, այլ նաև կարողացավ հաղթանակ պարգևել Toyota գործարանային թիմին առավել հեղինակային՝ LMP1  դասում: 



Այս տարվա ԼըՄանի մասնակցիների ցանկում կարելի էր տեսնել Ֆորմուլա 1 և Ֆորմուլա E առաջնության նախկին և ներկայիս բազում մրցարշավորդների անուններ: Մասնավորապես, հենց հաղթանակած Toyota-ն վստահվել էր Ալոնսոյին, Նակաջիմային և Սեբասթիան Բուեմիին: 



Բացի վերը նշված մարզիկներից, իր նորամուտը ֆրասնիական առասպելական մրցուղում նշեց Ջենսոն Բաթոնը, որը համալրել էր SMP Racing թիմի կազմը: Ճիշտ է՝ տիտղոսավոր բրիտանացին չկարողացավ հաջողության հասնել՝ դուրս մնալով պայքրից ավտոմեքենայի շարժիչի անսարքության պատճառով:



Մեզ առավել հետաքրքիր էր նույն SMP Racing թիմի մեկ այլ մասնակցի ելույթը: Խոսքը ռուսական ավտոսպորտի ծագող աստղ՝ Մաթևոս Իսահակյանի մասին է: Երկար ժամանակ 17 համարի տակ հանդես եկող անձնակազմը վստահորեն ընդանում էր երրորդ տեղում՝  զիջելով միայն Toyota-ի գործարանային երկու մեքենաներին:

Մաթևոս Իսահակյանը 2018թ ԼըՄանոմ

Սակայն 123-րդ շրջանին Իսահակյանը աննշան սխալ թույլ տվեց շրջադարձը հաղթահարելու ընթացքում, ինչի հետևանքով էլ նրա ղեկավարած ավտոմեքենան դուրս թռավ մրցուղուց և այլևս չկարողացավ շարունակել ելույթը: 



Սա հայազգի երիտաարդ մրցարշավորդի առաջին փորձն էր ԼըՄանում, և մենք հույս ունենք, որ հետագայում ականատես կլինենք նրա հաջող ելույթներին:



Պետք է նշել նաև, որ տարեցտարի մեծանում է ռուսական թիմերի մասսնակցությունը ԼըՄանին, և տարեցտարի էլ նրանք գրանցում են ավելի լավ արդյունքներ: Այս տարի էլ G-Drive Racing թիմը՝ առաջատար Ռոման Ռուսինովի գլխավորությամբ երկար ժամանակ ընդանում էր LMP2 դասի առաջատարների խմբում, իսկ վերջում նաև կարողացավ շրջանցել մնացաց մրցակիցներին՝ գրանցելով պատմական հաղթանակ: 



Թվում էր, թե վերջապես ռուսական թիմը, որի կազմում բացի Ռուսինովից ընդգրկված են Ֆորմուլա E մրցարշավորդ Ժան-Էրիկ Վերնը և Անդրեա Պիցիտոլան, կարող է վայելել ծանր աշխատանքի արդյունքը, սակայն մրցավազքի ավարտից հետո պարզ դարձավ, որ 26 համարի անձնակազմի ORECA-ն որակազրկվել է վառելիքի լիցքավորման սարքի՝ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանելու պատճառով, ինչի շնորհիվ ավտոմեքենան մրցակիցների նկատմամբ ստացել է ոչ ազնիվ առավելություն: Ակնկալվում է, որ թիմը կբողոքարկի մրցավարների որոշումը, և նոր վերջանական կհայտարարվի LMP2 դասի մրցանակակիրների ցանկը:



Իսկ LMP 1 դասում, Ալոնսո/Նակաջիմա/Բուեմի անձնակազմին մի փոքր զիջեց երկրորդ գործարանային Toyota TS050 Hybrid-ն՝ Կոբայաշի/Կոնվեյ/Լոպես կազմով: Այս հաղթանակին ճապոնական թիմը սպասել է ուղիղ 20 տարի: Իսկ երրորդ-չորրորդ տեղերը բաժին հասան Rebellion R13 թիմի երկու ավտոմեքենաներին, որոնցից երկրորդի կազմում ևս հանդես էր գալիս Ֆորմուլա E գործող մրցարշավորդ՝ Անդրե Լոթերերը:



Մրցավազքի ավարտից հետո Ֆերնանդո Ալոնսոն նշեց, որ այժմ իր հաջորդ նպատակը Indy 500-ում հաղթելն է, ինչը կնշանակի, որ նա կտիրանա բաղձալի "եռակի թագին”: Եթե իսպանացուն դա հաջողվի, նա կդառնա ավտոսպորտի պատմության մեջ երկրորդ մարզիկը, ով հաղթել է Մոնակոյում, ԼըՄանում և Ինդիանապոլիսում: Մինչ օրս այս նվաճումը պատկանում է լեգենդար Գրեմ Հիլին:


Հիշեցնենք, որ ԼըՄանի 24 ժամ մցավազքի լուսաբանումը հնարավոր դարձավ մեր գործընկեր՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է Michelin անվադողերի միակ  պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio