Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Audi Q3՝ բոլոր հիմնական բնութագրերը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24 Հուլիս 2018

Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց երկրորդ սերնդի Q3 քրոսովերը: Աբողջովին թարմացվել են մոդելի արտաքին տեսքն ու սրահի դիզայնը, այն դարձել է ավելի մեծ ու ընդարձակ և համալրվել է նոր գերժամանակակից լուծումներոով, ինչպիսին է, օրինակ, սարքավորումների 12.3-դյույմանոց վիրտուալ վահանակը:

Նոր սերնդի Mercedes-Benz A-Class սեդան՝ ռեկորդային աերոդինամիկա:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23 Հուլիս 2018

Mercedes-Benz ընկերությունը ցուցադրեց գլոբալ շուկայի համար նախատեսված նոր սերնդի A-Class սեդանի առաջին պատկերները: Մոդելի գլխավոր առանձնահատկություններից է ճակատային դիմադրության ռեկորդային ցածր գործակիցը՝ 0,22: Նույն մոդելի հեչբեքի համար այս ցուցանիշը կազմում է 0,25:

Volkswagen-ն ու Michelin-ը սահմանել են հանարահայտ Պայքս Պիք մրցուղու նոր ռեկորդ: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

20 Հուլիս 2018

WRC առաջնությունում չորս անընդմեջ Կոնստրուկտորների գավաթ նվաճելուց հետո՝ Volkswagen-ն ու Michelin-ը շարունակեցին հաղթարշավը հանրահայտ Պայքս Պիք լեռնային մրցուղում: Ֆրանսիացի պիլոտ Ռոմեն Դյումայի կառավարած ամբողջովին էլեկտրական I.D.R  նախատիպը ստորոտից մինչև գագաթը (4031 մ ծովի մակերևույթից) ընկած տարածությունը հաղթահարեց 7 րոպե 57,148 վայրկյան ժամանակահատվածում: 

Ֆորմուլա E՝ Audi-ն և Ժան-էրիկ Վերնը 2018 թ չեմպիոններն են: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

19 Հուլիս 2018

Մինչ մարզասերները ինքնամոռաց հետևում էին ՖԻՖԱ 2018 Աշխարհի գավաթի հանգուցալուծմանը՝ Նյու-Յորքում կայացան Ֆորմուլա E ընթացիկ առաջնության  երկու վերջին մրցափուլերը, որոնց ընթացքում էլ որոշվեցին էլեկտրական բոլիդների «արքաների» անունները:

Ford Focus և Volvo XC40՝ առավելագույն գնահատական Euro NCAP-ից: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

18 Հուլիս 2018

Եվրոպական փորձագիտական Euro NCAP ընկերությունը հրապարակել է  նոր Ford Focus և Volvo XC40 մոդելների քրաշ-թեստերի արդյունքները: Փորձարկումներն անցկացվել են ավելի ընդլայնված և խստացված մեթոդաբանությամբ, որը ենթադրում է քաղաքային պայմաններում ինքնուրույն վթարային արգելակման համակարգերի աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև հեծանվորդներին և հետիոտներին ճանաչելու ֆունկցիաների ստուգումը: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio