Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford Focus և Volvo XC40՝ առավելագույն գնահատական Euro NCAP-ից: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
18 Հուլիս 2018

Եվրոպական փորձագիտական Euro NCAP ընկերությունը հրապարակել է  նոր Ford Focus և Volvo XC40 մոդելների քրաշ-թեստերի արդյունքները: Փորձարկումներն անցկացվել են ավելի ընդլայնված և խստացված մեթոդաբանությամբ, որը ենթադրում է քաղաքային պայմաններում ինքնուրույն վթարային արգելակման համակարգերի աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև հեծանվորդներին և հետիոտներին ճանաչելու ֆունկցիաների ստուգումը: 



Փորձարկումների արդյունքում երկու մոդելներն էլ արժանացան առավելագույն գնահատականի՝ հինգ աստղ հինգ հնարավորից: Ընդ որում վարորդի և մեծահասակ ուղևորի պաշտպանության համար Volvo XC40-ը հավաքեց 37,2 միավոր (97 տոկոս առավեկագույն հնարավորից), իսկ Ford Focus-ը՝ 32,5 միավոր, կամ 85 տոկոս: Հիշեցնենք, որ  այդ ցուցանիշով Euro NCAP-ի ռեկորդը պատկանում է Alfa Romeo Giulia մոդելին՝ 37,4 միավոր, կամ 98 տոկոս:



Երեխաների պաշտպանության համար երկու մոդելներն էլ ստացան 43-ական միավոր, կամ 87 տոկոս: Լրացուցիչ միավորներ հաշվարկվեցին առջևի ուղևորի անվտանգության բարձիկի կարգավիճակի ինդիկատորի առկայության, ինչպես նաև մանկական պաշտպանիչ սարքավորումների տեղադրումը հեշտացնող լուծումների  համար:


Volvo XC40-ի կողմից հետիոտների պաշտպանությունը արժանացավ 34,5 միավորի (71 տոկոս), իսկ Ford Focus-ը հավաքեց 34,8 միավոր, կամ 72 տոկոս: Ընդ որում առավել վտանգավոր համարվեցին շվեդական քրոսովերի առջևի կանգնակներն ու կապոտի եզրերը լուսարձակների վերին հատվածում, իսկ Ford Focus-ի մեջ՝ միայն կանգնակները, ինչը կարելի է բացատրել ավտոմեքենաների տարբեր դասին պատկանելիությամբ: 


Անվտանգության ակտիվ համակարգերի աշխատանքի համար XC40-ն ու Focus-ը համապատասխանաբար ստացան  10 և 9,9 միավոր: Volvo-ին ավելացվեց 0.1 միավոր այն բանի համար, որ այս մոդելի ճակատային բախումների մասին նախազգուշացման համակարգը սկսում է աշխատել 4 կմ/ժ արագությունից սկսած, մինչդեռ Ford Focus-ի այդ ցուցանիշը կազմում է 5 կմ/ժ:



Հիշեցնենք, որ Ford և Volvo ապրանքանշանները Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է «Ֆորա» ընկերությունը, որտեղից էլ կարող եք ստանալ ամենաթարմ տեղեկություններ դրանց մոդելային շարքի վերաբերյալ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio