ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր սերնդի Mercedes-Benz A-Class սեդան՝ ռեկորդային աերոդինամիկա:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Հուլիս 2018
Mercedes-Benz ընկերությունը ցուցադրեց գլոբալ շուկայի համար նախատեսված նոր սերնդի A-Class սեդանի առաջին պատկերները: Մոդելի գլխավոր առանձնահատկություններից է ճակատային դիմադրության ռեկորդային ցածր գործակիցը՝ 0,22: Նույն մոդելի հեչբեքի համար այս ցուցանիշը կազմում է 0,25:
Նման տպավորիչ արդյունքի հասնելու համար Mercedes-Benz-ի ինժեներները օգտագործել են համակարգչային մոդելավորում, հաշվարկների բազմակի ցիկլեր, ինչպես նաև իրականացրել են իրական փորձարկոմներ Զինդենֆիլգենի գործարանի աերոդինամիկ խողովակում: A-Class սեդանի նախագծման ընթացքում զգալիորեն կրճատվել է ավտոմեքենայի առաջնամասի մակերեսը, ամբողջովին փակվել է հատակը և խտացված են թափքի պանելների և առջևի լուսարձակների միջև առկա կցաշերտերը:
Նոր A-Class սեդանի առանձնահատկություններից կլինեն նաև ռադիատորի վանդակաճաղի հետևում տեղադրված աերոդինամիկ փականակները, ինչպես նաև ֆունկցիոնալության տեսանկյունից կատարելագործված առջևի և հետևի սփոյլերները, անվասկավառակներն ու անվադողերը:
Mercedes-Benz A-Class սեդանի վաճառքները կսկսվեն ընթացիկ տարվա վերջում: Մոդելի արտադրությունը կիրականացվի ընկերության՝ Մեքսիկայի և Գերմանիայի գործարաններում: Հիշեցնենք, որ մինչ այդ Mercedes-ը սկսել էր A-դասի սեդանի վաճառքը չինական շուկայում, որտեղ ավտոմեքենան առաջարկվում է ավելի երկար անվային բազայով: (Տեսանյութը՝ վերևում:)
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: