Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus LC 500 կուպեն ներկայացվել է նոր հատուկ տարբերակով:

02 Օգոստոս 2018

Lexus ընկերությունը ներկայացրել է LC 500 կուպեի հատուկ տարբերակը՝ Yellow Edition անվանմամբ: Սովորական մեքենաներից այն տարբերվում է թափքի վառ դեղին՝ Flare Yellow ծածկույթով, կիսաանիլինային  և ալկնատարա կաշվով լրամշակված ինտերիերով, ինչպես նաև Sport+ համալրման հատուկ սարքավորումներով:

Suzuki Vitara` սիրված քրոսովերի նոր տարբերակը:

01 Օգոստոս 2018

Ճապոնական Suzuki ընկերությունը ներկայացրեց աշխարհի 191 երկրում վաճառվող Vitara քրոսովերի նորացված տարբերակը, որն այսուհետ համալրվելու է միմիայն տուրբոշարժիչներով: Բացի նոր տեխնիկական լուծումներից մոդելը ստացել է փոփոխված արտաքին, լրամշակման նոր լուծումներ և սարքավորումների ընդլայնված շարք:

Skoda-ն ներկայացրեց KAROQ ամենագնացի Scout հզոր տարբերակը:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29 Հուլիս 2018

Skoda Karoq կոմպակտ քրոսովերը այսուհետ կառաջարկվի գերանցողունակ Scout համալրմամբ: Մոդիֆիկացիայի առանձնահատկություններից են էքստերիերի արծաթագույն տարրերը, ինչպես նաև 18-դյույմանոց անվասկավառակներն ու լիաքարշ համակարգն արդեն բազային տարբերակում:

Նորացված Porsche Macan՝ լայն էկրան և Panamera-ի շարժիչ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26 Հուլիս 2018

Porsche ընկերությունը Շանհայում ներկայացրեց քրոսովերների շարքի ամենակրտսեր մոդելի նորացված տարբերակը: Նոր Macan-ի բոլոր բնութագրերը դարձել են ավելի ժամանակակից և նորարարական:  Ներկայացման վայրը պատահական չէր ընտրվել, քանի որ 2014թ մինչ օրս թողարկված 350 000 Macan-ներից ավելի քան 100 000-ը վաճառվել են հենց Չինաստանում:  

Pagani Barchetta` աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25 Հուլիս 2018

Pagani Zonda HP Barchetta եզակի մոդելը դարձել է աշխարհի ամենաթանկ նոր ավտոմեքենան: Top Gear հանդեսին տրված հարցազրույցում ընկերության ղեկավար Հորացիո Պագանին հայտարարել է, որ այս սուպերկարը արժի 15 միլիոն եվրո: Այսպիսով այն ավելի թանկ է, քան մեկ օրինակով արտադրված Rolls-Royce Sweptail-ը, որը գնահատվում է 11,2 միլիոն եվրո:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio