Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Audi Q3՝ բոլոր հիմնական բնութագրերը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24 Հուլիս 2018

Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց երկրորդ սերնդի Q3 քրոսովերը: Աբողջովին թարմացվել են մոդելի արտաքին տեսքն ու սրահի դիզայնը, այն դարձել է ավելի մեծ ու ընդարձակ և համալրվել է նոր գերժամանակակից լուծումներոով, ինչպիսին է, օրինակ, սարքավորումների 12.3-դյույմանոց վիրտուալ վահանակը:



MQB մոդուլային հենահարթակի հիման վրա կառուցված նորույթի գաբարիտային երկարությունը կազմում է 4485 միլիմետր, լայնությունը՝ 1856 միլիմետր, բարձրությունը՝1585 միլիմետր, իսկ անվային բազան հասցվել է 2680 միլիմետրի:  Այսպիսով ամենագնացը 97 մմ ավելի երկար է, 25 մմ ավելի լայն ու 5 մմ ավելի ցածր, քան նախորդ սերնդի Q3-ը: Սռնիների միջև առկա տարածությունը մեծացել է 77 մմ, ինչը թույլ է տվել ստանալ ավելի ընդարձակ երկրորդ շարք:



Հետևի նստատեղերը կարելի է տեղաշարժել դեպի առաջ կամ հետ 150 մմ, իսկ դրանց թիկնակները կարգավորվում են 7 հարաչափով: Դեպի առաջ տեղաշարժված նստատեղերով՝ բեռնախցիկի ծավալը կազմում է 675 լ, իսկ եթե թիկանկները ծալվեն ամբողջոթյամբ, ապա այն կարելի է հասցնել 1525 լիտրի: Բեռնախցիկի դուռը սարքավորված է էլեկտրական շարժակով և կարող է կառավարվել անհպում տեխնոլոգիայի օգնությամբ:  



Քրոսովերը շուկա կհանվի չորս տարբեր շարժիչներով՝ երեք բենզինային և մեկ դիզելային: Բազային տարբերակը 150 ձ.ուժ հզորությամբ 1.5 լիտր ծավալով TFSI բենզինային շարժիչն է, որը սարքավորված է գլանների կեսի անջատման համակարգով, ինչն ապահովում է լրացուցիչ արդյունավետություն ցածր ծանրաբեռնվածությունների ժամանակ: Երկու լիտրանոց բենզինային շարժիչները համապատասխանաբար զարգացնում են 190 և 230 ձ.ուժ հզորություն: Դիզելային շարժիչը, որը նույնպես ունի 2.0 լիտր ծավալ, ապահովում է 150 ձ.ուժ հզորություն:  Բոլոր մոդիֆիկացիաներն էլ, բացառությամբ բազայինի, սարքավորվում են լիաքարշ համակարգով և կրկնակի կցորդիչով յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով:  


Նոր Audi Q3-ը կառաջարկվի 10,25 կամ 12,3 (լրացուցիչ վճարի դիմաց) դյույմ անկյունագծով սարքավորւմների էլեկտրոնային վահանակով, 8.8- կամ 10.1-դյույմանոց էկրանով սարքավորված մուլտիմեդիա համակարգով, հեռախոսի անլար լիցքավորման համար նախատեսված ինդուկցիոն մոդուլով, երկու USB-միակցումներով (որոնցից մեկը՝ Type-C), 680 Վտ հզորությամբ Bang & Olufsen աուդիոհամակարգով՝ 15 բարձրախոսով, ավտոմատ կայանման համակարգով, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկներով, ադապտիվ քրուիզ-կոնտրոլով, լուսադիոդային լուսարձակներով և ադապտիվ կախոցով:  


Առաջինը շուկա կհանվի հատուկ «մեկնարկային» մոդիֆիկացիան, որը կառանձնանա  S linе դիզայնով, սպորտային կախոցով, 20-դյույմանոց անիվներով, մատրիցա-լուսադիոդային լուսարձակներով և ռադիատորի սև վանդակաճաղով: Սրահում շեշտը կդրվի ալկանտարա կաշվով լրամշակված սպորտային նստատեղերի վրա: Այս տարատեսակը հասանելի կլինի միայն ֆիրմային օրանժ կամ գորշ գույնի թափքով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio