Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա E՝ Audi-ն և Ժան-էրիկ Վերնը 2018 թ չեմպիոններն են: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
19 Հուլիս 2018

Մինչ մարզասերները ինքնամոռաց հետևում էին ՖԻՖԱ 2018 Աշխարհի գավաթի հանգուցալուծմանը՝ Նյու-Յորքում կայացան Ֆորմուլա E ընթացիկ առաջնության  երկու վերջին մրցափուլերը, որոնց ընթացքում էլ որոշվեցին էլեկտրական բոլիդների «արքաների» անունները:



Շվեյցարական մրցափուլից հետո անհատական հաշվարկում հաղթանակի հիմնական հավակնորդներն էին Ժան-Էրիկ Վերնը՝ Techeetah թիմից և Սեմ Բյորդը՝ DS Virgin Racing-ից, ընդ որում ֆրանսիացին 23 միավորի առավելություն ուներ մրցակցի հանդեպ: Թիմային պայքարում նույնպես առաջատարը Techeetah-ն էր, որը 33 միավորով առաջ էր անցել Audi-ից: Նյու-Յորքում պետք է որոշվեր այս մենամարտերի արդյունքը:


Շաբաթօրյա մրցափուլի որակավարումն անհաջող ստացվեց  տիտղոսի հիմնական հավակնորդների համար՝ Բյորդը մեկնարկել էր 14-րդ տեղից, իսկ Վերնն ընդհնարապես վերջինն էր: Սա նշանակոմ էր, որ պայքարը մրցափուլում առավել թեժ է ստացվելու: Մյուս կողմից էլ Վերնի անհաջողությունը հույսեր ներշնչեց Audi-ին, որի մրցարշավորդները փորձելու էին առավելագույնս քաղեն իրավիճակից՝ թիմային պայքարում հաջողության հասնելու համար: 



Թե Աբտն ու դի Գրասին, թե Ժան-Էրիկ Վերնը չափազանց ագրեսիվ պայքար էին մղում: Բավական է ասել, որ պիթ-ստոպերից հետո երկու Audi-ները գլխավորում էին մրցավազքը, իսկ Վերնն ընդանում էր վեցերորդ տեղում: Պայքարը թեժացավ այն բանից հետո, երբ Ալեքս Լինը ջարդեց բոլիդը և մրցուղում հայտնվեց անվտանգության էլեկտրամոբիլը, ինչն ըստ էության չեղարկեց մրցաշավորդների՝ միմյնաց հանդեպ մինչ այ ունեցած առավելությունները: 



Մինչև վերջին շրջանն ընդանում էր սուր պայքար, սակայն Սեմ Բյորդն այդպես էլ չկարողացավ 9-րդ տեղից ավելի բարձր արդյունք գրանցել, իսկ Techeetah-ի թիմային մարտավարության շնորհիվ Վերնը գրավեց 5-րդ տեղն ու, վաստակելով 10 միավոր, վաղօրոք հռչակվեց Ֆորմուլա E 2018 թ առաջնության չեմպիոն: Իսկ Audi-ի հաղթական դուբլը զգալիորեն մեծացրեց գերմանական թիմի՝ Կոնստրուկտորների գավաթը նվաճելու շանսերը՝ նվազեցնելով առաջատարների միջև առկա միավորների տարբերությունը:


Կիրակնօրյա մրցափուլը սկզբում հիանալի էր դասավորվում Techeetah-ի համար: Երկու մցարշավորդները՝ Վերնն ու Լոտերերը մեկնարկեցին 2-րդ և 3-րդ հորիզոնակնաներից, իսկ մեկնարկից մի քանի շրջան անց նրանք արդեն գլխավորում էին պելոտոնը: Սակայն քիչ անց մրցավարները պարզեցին, որ Լոտերերը ժամանակից շուտ էր պոկվել տեղից, ինչի համար էլ գերմանացին պատժվեց՝ ստանալով 10 վայրկյան Stop&Go տուգանք: 



Նույնիսկ խոշոր վթարը՝ դա Կոշտային, Ֆիլիպիի և դ՛Ամբրոզիյի մասնակցությամբ, չխանգարեց Վերնին մինչև վերջին շրջանը պահպանել առաջատրի դիրքը և յուղոտ վերջակետ դնել չեմպիոնական մրցաշրջանին: Հարկ է նշել, որ ֆրանսիացին միակն էր, ով այս տարի միավորներ հավաքեց բոլոր մրցափուլերում անխտիր՝ տոնելով ընդհանուր առմամաբ 4 հաղթանակ: Այսպիսով հունիսի 15-ին Մարսելյեզը հնչում էր ոչ միայն Մոսկվայում՝ ի նշանավորումն Ֆրասնսիայի ֆուտբոլի հավաքականի երկրորդ չեմպիոնական տիտղոսի, այլև Նյու-Յորքում՝ Ժան-Էրիկ Վերնի պատվին:



Իսկ Անդրե Լոտերերի տուգանքը ի վերջո թույլ չտվեց Techeetah-ին պահպանել թիմային պայքարում առաջատարի դիրքը, քանի որ Audi-ի երկու մրցարշավորդները այնուամենայնիվ կարողացան եզրագիծը հատել 2-րդ և 3-ր տեղերում: Սա թույլ տվեց գերմանական թիմին 2 միավորով շրջանցել մրցակիցներին՝ դառնալով 2018 թ չեմպիոն:

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ 

Անհատական հաշվարկ

1. Ժ-Է.Վերն –                                198 միավոր
2. Լ.դի Գրասի –                             144 միավոր
3. Ս.Բյորդ –                                    143 միավոր
4. Ս.Բուեմի –                                 125 միավոր
5. Դ.Աբտ -                                      120 միավոր 
 
Թիմային հաշվարկ

1. Audi Sport ABT Shaeffler –       264 միավոր
2. Techeetah –                                 262 միավոր
3. Virgin Racing –                           160 միավոր
4. Mahindra Racing –                     138 միավոր
5. Renault e.dams  -                        133 միավոր


Ֆորմուլա E 2018 թ առաջնության հիմնական պայքարն ավարտվեց: Սակայն էլեկտրական բոլիդների մրցապայքարի շուրջ ծավալվելիք իրադարձությունները բազմազան են, և մենք կշարունակենք հետևել դրանց առաջնության անվադողերի բացառիկ մատակարար՝ Michelin ապրանքանշանի հայաստանյան ներկայացուցիչ՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio