ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen-ն ու Michelin-ը սահմանել են հանարահայտ Պայքս Պիք մրցուղու նոր ռեկորդ: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
20 Հուլիս 2018
WRC առաջնությունում չորս անընդմեջ Կոնստրուկտորների գավաթ նվաճելուց հետո՝ Volkswagen-ն ու Michelin-ը շարունակեցին հաղթարշավը հանրահայտ Պայքս Պիք լեռնային մրցուղում: Ֆրանսիացի պիլոտ Ռոմեն Դյումայի կառավարած ամբողջովին էլեկտրական I.D.R նախատիպը ստորոտից մինչև գագաթը (4031 մ ծովի մակերևույթից) ընկած տարածությունը հաղթահարեց 7 րոպե 57,148 վայրկյան ժամանակահատվածում:
Մինչ այդ այս մրցման բացարձակ լավագույն ցուցանիշը պատակնում էր հանրահայտ մրցարշավորդ, ռալլիի աշխարհի բազմակի չեմպիոն Սեբասթիան Լյոբին, որը 2015թ. Peugeot 208 մոդելի T16 մոդիֆիկացիայով հաղթահարել էր 20 կմ երկարությամբ և 156 շրջադարձից բաղկացած այս մայրուղին, որը կոչում են «Ճանապարհ դեպի ամպեր», 8 րոպե 13,878 վայրկյանում:
2018թ. մրցավազքում Volkswagen-ի հիմնական նպատակն էր գերազանցել էլեկտրական մեքենաների համար գրանցված լավագույն արդյունքը, որը Լյոբի ցուցանիշին զիջում էր մոտ 44 վայրկյանով: Սակայն եզրագիծը հատելուց հետո պարզ դարձավ, որ Դյուման ոչ միայն հասել է սահմանված նպատակին, այլև գերազանցել Լյոբի ռեկորդը:
Ինչպես նշում են Volkswagen-ում այս ամենը հնարավոր չէր լինի առանց Michelin ընկերության տրամադրած անվադողերի, որոնք արտացոլում են ֆրանսիացիների բազմամյա փորձը այս ոլորտում: Եվ իրոք, դժվար է անտեսել անվադողերի դերը 680 ձ.ուժ հզորությամբ նախատիպի հաղթանակում՝ ավտոմեքենա, որն ունակ է տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 2.25 վայրկյանում, ինչը գերազանցում է Ֆորմուլա 1 բոլիդների հնարավորությունները:
Ռեկորդի ամբողջական տեսագրությունը հուլիսի 20-ին հրապարակել էր Volkswagen ընկերությունը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: