Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորացված Porsche Macan՝ լայն էկրան և Panamera-ի շարժիչ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Հուլիս 2018

Porsche ընկերությունը Շանհայում ներկայացրեց քրոսովերների շարքի ամենակրտսեր մոդելի նորացված տարբերակը: Նոր Macan-ի բոլոր բնութագրերը դարձել են ավելի ժամանակակից և նորարարական:  Ներկայացման վայրը պատահական չէր ընտրվել, քանի որ 2014թ մինչ օրս թողարկված 350 000 Macan-ներից ավելի քան 100 000-ը վաճառվել են հենց Չինաստանում:  



Նորացված Macan-ը նախորդ տարբերակից առավել հեշտ է տարբերել հետևի լուսարձակները միմյանց միացնող կապով: Բացի այդ, արդեն բազային համալրմամբ հասանելի կլինեն լուսադիոդային լապտերները: Չնայած արտադրողը պաշտոնական տվյալներ չի հաղորդում շարժիչների շարքի մասին, տեղեկատվությունն այդ մասին այնուամենայնիվ տարածվել է: 


 
Բազային տարբերակը 2,0-լիտրանոց բենզինային քառագլան շարժիչն է, որի հզորությունը մի փոքր նվազեցվել է մինչև 245 ձ.ուժ՝ WLTP ընթացային ցիկլի պահանջներին համապատասխանեցնելու համար: Macan S-ը կհամալրվի 3,0-լիտրանոց V6 շարժիչով՝ 354 ձ.ուժ հզորությամբ (նախկին 340 ձ.ուժ-ի փոխարեն): Ամենաբարձր Macan Turbo համալրման հզորությունը չի փոխվել՝ 440 ձ.ուժ, սակայն շարժիչը փոխվել է: Այժմ քրոսովերի այս տարբերակը համալրվում է Panamera-ից փոխառած 2,9-լիտրանոց կրկնակի տուրբոկոմպրեսորներով շարժիչով: Բոլոր համալրումները սարքավորվում են 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով՝ կրկնակի կցորդիչով:  Մոտ ժամանակում դիզելիային տարբերակ չի նախատեսվում, սակայն բենզինայինների շարքը հավանաբար կընդլայնվի:



Սրահում կատարված գլխավոր փոփոխությունը 11-դյույմանոց սենսորային լայնաֆորմատ  էկրանով  նոր մուլտիմեդիա համակարգն է: Այն տեղավորելու համար նախագծողները ստիպված են եղել նաև փոփոխել օդափոխման համակարգի դեֆլեկտորների դասավորվածությունը՝ իջեցնելով դրանք դեպի ներքև և թեքելով 90 աստիճանով:



Ղեկի դիզայնը սկզբունքորեն չի փոխվել, սակայն Sports Chrono փաթեթի կազմում այն սարքավորվում է ընթացային ռեժիմների՝ Sport Response ֆիրմային փոխարկիչով: Նավիգացիոն համակարգը նույնպես այսուհետ կկազմի բազային համալրման մաս: 



Ինչպես և նախկինում, Macan-ի առջևի և հետևի անիվները տարբերվում են ըստ չափսի, ինչը որոշակի սպորտայնություն է հաղորդում ավտոմեքենային: Այդ զգացողությունը ընդգծում են նաև նոր անվասկավառակները:  


Ավտոմեքենայի հասանելիությունը Հայսատանում կարելի է ճշտել ապրանքանշանի պաշտոնական ներակայացուցչությունում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio