Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pagani Barchetta` աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25 Հուլիս 2018

Pagani Zonda HP Barchetta եզակի մոդելը դարձել է աշխարհի ամենաթանկ նոր ավտոմեքենան: Top Gear հանդեսին տրված հարցազրույցում ընկերության ղեկավար Հորացիո Պագանին հայտարարել է, որ այս սուպերկարը արժի 15 միլիոն եվրո: Այսպիսով այն ավելի թանկ է, քան մեկ օրինակով արտադրված Rolls-Royce Sweptail-ը, որը գնահատվում է 11,2 միլիոն եվրո:

Pagani Barchetta

«Բարկետան» կթողարկվի երեք օրինակով, որոնցից մեկն արդեն իսկ պատկանում է հենց Հորացիո Պագանիին: Սովորական Zonda-ից HP Barchetta-ն տարբերվում է տանիքի բացակայությամբ, կտրված առջևի կանգնակներով և հետևի անիվների վրա ռակա ածխամանրաթեկային աերոդինամիկ վերդիրով: 



Ավտոմեքենայի ինտերիերն իրականացված է բեժ գույնով: Huayra BC մոդելից փոխառած նստատեղերը լրամշակված են վանդակաձև նախշազարդով: Սուպերկարը սարքավորված է 6.0-լիտրանոց երկտուրբո V12 շարժիչով, որը զարգացոնում է 800 ձ.ուժ: Այն համակցվում է վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ:  


Հիշեցնենք, որ Zonda մոդելը արտադրվել է 1999-ից մինչև 2011 թվականը: Վերջին տարբերակը կրում էր Tricolore անվանումը: Զանգվածային արտադրությունը դադարեցնելուց հետո, այնուամենայնիվ Pagani-ն պարբերաբար շուկա է հանում էքսկլյուզիվ մոդիֆիկացիաներ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio