ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus LC 500 կուպեն ներկայացվել է նոր հատուկ տարբերակով:
02 Օգոստոս 2018
Lexus ընկերությունը ներկայացրել է LC 500 կուպեի հատուկ տարբերակը՝ Yellow Edition անվանմամբ: Սովորական մեքենաներից այն տարբերվում է թափքի վառ դեղին՝ Flare Yellow ծածկույթով, կիսաանիլինային և ալկնատարա կաշվով լրամշակված ինտերիերով, ինչպես նաև Sport+ համալրման հատուկ սարքավորումներով:
Ընտրված գունային լուծումները կիրառվում են նաև սպորտային կուպեի ինտերիերի լրամշակման մեջ: Դեղին ալկանտարան նկատելի է դռների ներդիրներում, իսկ սպիտակ կաշվով լրամշակված նստատեղերի, սարքավորւմների վահանակի վերդիրի, ղեկի և կենտրոնական արմնկակալի դարձակարերը կրկին արված են վառ դեղին թելով:
Lexus LC 500 կուպեի հատուկ տարբերակն առանձնանում է պրոյեկցիոն դիսփլեյով և 10 հարաչափով էլեկտրակարգավորվող նստատեղերով: Ավտոմեքենայի Sport+ տարբերակի ղեկային մեխանիզմն աչքի է ընկնում փոփոխական հարաբերակցային թվերով: Այս ամենին գումարվում է նաև ամբողջովին կառավարելի շասսին, միջսռնային Torsen դիֆերենցիալը, 21-դյույմանոց անվասկավառակները, կարբոնով ամրացված պլաստիկից տանիքը և ակտիվ հետևի սփոյլերը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: