Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Suzuki Vitara` սիրված քրոսովերի նոր տարբերակը:
01 Օգոստոս 2018

Ճապոնական Suzuki ընկերությունը ներկայացրեց աշխարհի 191 երկրում վաճառվող Vitara քրոսովերի նորացված տարբերակը, որն այսուհետ համալրվելու է միմիայն տուրբոշարժիչներով: Բացի նոր տեխնիկական լուծումներից մոդելը ստացել է փոփոխված արտաքին, լրամշակման նոր լուծումներ և սարքավորումների ընդլայնված շարք: 



Մինչև այդ վաճառվող ավտոմեքենայից նորացված Suzuki Vitara-ն տարբերվում է ռադիատորի վանդակաճաղի ուղղաձիգ գծերով, վերաձևված թափարգելներով, առջևի լուսարձակներով և հետևի լապտերների այլ պատկերով: Սարքավորումների վահանակի վրա աչքի են ընկնում նորացված պտուտաչափն ու արագաչափը, ինչպես նաև բորտհամակարգչի գունավոր դիսփլեյը:  



Vitara ամենագնացի ուժային ագրեգատների շարքն այսուհետ բաղկացած կլինի միմիայն տուրոշարժիչներից: Որպես բազային տարբերակ առաջարկվում է եռագլան՝ 117 ձ.ուժ հզորությամբ և 170 Նմ ոլորող մոմենտով շարժիչը, որը տեղադրվում է նաև վերջին սերնդի Swift հեչբեքի վրա: Ավելի հզոր է 1.4-լիտրանոց  Boosterjet ագրեգատը, որի արտադրողականությունը կազմում է 140 ձ.ուժ և 220 Նմ ոլորող մոմենտ: Երկու ուժային սարքն էլ կարող են համակցվել ինչպես առջևի քարշակման, այդպես էլ լիաքարշ համակարգի, ինչպես նաև 6-աստիճան մեխանիկական և ավոտոմատ փոխանցումատուփերի հետ:  



Արտադրության մեկնարկի պահից մինչ օրս աշխարհում վաճառվել է շուրջ 3.7 մլն օրինակ Suzuki Vitara: Մոդելի վերաոճավորված (ռեսթայլինգ) տարբերակը ստացել է երթևեկության շարքից շեղվելու մասին նախազգուշացման համակարգ, ճանապարհային նշանների ճանաչման և կույր գոտիների մոնիթոինգի ֆունկցիաներ, ճակատային բախումների մասին նախազգուշացնող համակարգ, ինչպես նաև հետընթաց ուղղությամբ կայանատեղիից դուրս գալուն օժանդակող ֆունկցիա: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio