Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Skoda-ն ներկայացրեց KAROQ ամենագնացի Scout հզոր տարբերակը:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 Հուլիս 2018

Skoda Karoq կոմպակտ քրոսովերը այսուհետ կառաջարկվի գերանցողունակ Scout համալրմամբ: Մոդիֆիկացիայի առանձնահատկություններից են էքստերիերի արծաթագույն տարրերը, ինչպես նաև 18-դյույմանոց անվասկավառակներն ու լիաքարշ համակարգն արդեն բազային տարբերակում:



Skoda Karoq Scout-ն առաջարկվում է երեք տեսակի ուժայն ագրեգատներով: Քրոսովերը կարելի է սարքավորել 1.5-լիտրանոց բենզինային TSI տուրբոշարժիչով (150 ձ.ուժ), կամ երկու տարբեր հզորություններով 2.0-լիտրանոց դիզելներով՝ 150 և 190 ձ.ուժ տարբերակներով:  Բոլոր շարժիչները զուգորդվում են 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով, իսկ առավել թույլ դիզելայինի համար հասանելի է 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը: 



Karoq Scout-ը որպես կանոն համալրվում է  18-դյույմանոց անվասկավառակներով, իսկ 19-դյույմանոց անիվները հասանելի են լրացուցիչ վճարով: Մոդելի առանձնահատկությունների թվում են ապակիների գունամշակումը, չժանգոտող պողպատից ոտնակները, լուսավորության ամբողջական LED-փաթեթը, սրահի ֆոնային լուսավորությունը, սարքավորումների վիրտուալ վահանակն ու մուլտիմեդիա համակարգը՝ 4G LTE և WiFi հասանելիությամբ:


Հիշեցնենք, որ կոմպակտ Skoda Karoq-ը կառուցված է նույն MQB  մոդուլային հենահարթակի հիման վրա, ինչը և նոր Volkswagen Tiguan-ը:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio