Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aston Martin-ը թողարկել է իր առաջին մոտոցիկլը:
04 Նոյեմբեր 2019

Բրիտանական Aston Martin և Brough Superior ընկերությունները Միլանում անցկացվող EICMA ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են համատեղ նոր նախագիծ՝ AMB 001 սպորտային մոտոցիկլը, որի վրա առաջին անգամ առկա կլինի Aston Martin-ի տարբերանշանը: Փոխադրամիջոցը կթողարկվի ընդամենը 100 օրինակով և շուկայում կվաճառվի 108 000 եվրոյով: 



Aston Martin AMB 001-ի ոճը ներշնչված է բրիտանական ընկերության մոդելային շարքի Valkyrie և Valhalla մոդելներով: Բայքի հիմքում ընկած է ալյումինից և տիտանից պատրաստված շասսին, որը մանեկների օգնությամբ միակցվում է շարժիչին և ածխապլաստիկից պատրաստված ենթաշրջանակին: Արտաքին պանելները նույնպես պատրաստված են կոմպոզիտային նյութերից և հանդիսանում են ուժային կառուցվածքի մաս: Մոտոցիկլի առանձնահատկություններից են Foir երկժանին՝ կառավարման և մեղման համար նախատեսված առանձին լծակներով, ինչպես նաև առաջնամասում և վառելիքի բաքի վրա առկա չժանգոտող պողապտից պատրաստված փոքր թևիկները՝ ինչպես Valkyrie-ի վրա:



Fior երկժանու կառուցվածքը, որը BMW-ի մոտ կոչվում է  Duolever, թույլ է տալիս նվազեցնել շուռ գալու վտանգը կտրուկ արգելակումների ժամանակ և պահպանել երկրաչափական համամասնությունը: Արգելակները մրցարշավային են, գնդային առանցքակալներով և ռադիալ գլխավոր գլանով: Aston Martin AMB 001-ը սարքավորված է Brough Superior տուրբոշարժիչով: Դրա աշխատանքային ծավալը 997 խորանարդ սանտիմետր է, իսկ հզորությունը՝ մոտ 180 ձ.ուժ:



Շարժիչի համար առաջարկվում է յուղային և ջրային հովացում ու կիսաչոր կարտեր: Այն առանձնանում է թևանիվի փոփոխվող երկրաչափությամբ տուրբոմղիչով և ինկոնել համաձուլվածքից պատրաստված ներթող կոլեկտորով: Շարժիչը համակցվում է սահանցվող կցորդմամբ վեցաստիճան փոխանցումատուփի հետ: 



Aston Martin-ը վաղուց արդեն բիզնեսի նոր ոլորտներ է որոնում: Այսպես, 2016 թվականին հոլանդական Quintessence Yachts նավաշինական ընկերության հետ համատեղ նախագծվել է  AM37 շքեղ մոտորանավակը, իսկ 2017 թվականին ամերիկյան Triton Submarines ընկերության հետ համատեղ ստեղծվել է Project Neptune ստորջրյա  ապարատը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio