Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hyundai-ը ներկայացրել է ապագա ջրածնային բեռնատարը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30 Հոկտեմբեր 2019

Ամերիկյան Աթլանտա քաղաքում կայացած կոմերցիոն տրանսպորտի ցուցահանդեսի շրջանակներում հարավկորեական Hyundai-ը ներկայացրել է ջրածնային  HDC-6 NEPTUNE քարշակը, ինչպես նաև փորձարարական HT Nitro ThermoTech սառնարան-կցորդը: Դրանց օրինակով ընկերությունը մտադիր է ցուցադրել բեռնափոխադրումների ապագայի վերաբերյալ իր տեսալականը: Հատկանշական է, որ բեռնատարողության առումով HDC-6 NEPTUNE-ը պատկանում է քարշակների ամերիկյան դասակագմամբ առավելագույն՝ ութերորդ դասին:  


NEPTUNE-ի անսովոր արտաքինը ոգեշչնված է XX-րդ դարի հանրահայտ դիզայներ-ռացիոնալիստ Հենրի Դրեյֆուսի լուծումներով: Դրեյֆուսը հայտնի է նրանով, որ նույնիսկ ամենահասարակ աշխատանքներում առաջնորդվում էր ոչ միայն արտաքին գեղեցկությամբ, այլև յուրաքանչյուր տարրի պրակտիկությամբ: Այսպես, օրինակ, տրակտորի ճաղավանդակ նախագծելիս, նա հատուկ մեծ տարածություն էր պահում կողերի միջև, որպեսզի վարորդը կարողանա մաքրել այն ձեռքով՝ առանց ձեռնոցները հանելու: Իսկ HDC-6 NEPTUNE-ի հիմքում ընկած են 1936-1959 թթ Նյու-Յորքի երկաթգծով շարժվող ուղևորատար գնացքների պատկերները: Դեռ երկար տարիներ ժամանակակիցներին տարօրինակ էր թվում գնացքի սլացիկ տեսքը, մինչև այն գրավեց ամերիկացիների սրտերը:  



Բեռնատարի հետ միասին ընկերությունը ներկայացրել է ևս մեկ նախատիպ, որը լրացնելու է NEPTUNE-ի ունակությունները: Խոսքը HT Nitro ThermoTech կցորդ-սառնարանի մասին է: Այն չի ենթարկվում արտաքին ջերմաստիճանների ազդեցությանը, ինչի շնորհիվ կարող է սննդամթերք տեղափոխել ցանկացած եղանակային պայմաններում: Բացի այդ սառնարանն աշխատում է անձայն, ինչն ավելի հարմարավետ է դարձնում առաքումները, մանավանդ գիշերային ժամերին և բնակելի գոտիներում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio