ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1000 ձ.ուժ հզորությամբ Jeep Gladiator-ը կցուցադրվի Լաս-Վեգասում: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03 Նոյեմբեր 2019
Ամերիկյան Hennessey թյունինգային աթելիեն տեղեկություններ է տրամադրել Gladiator պիքապի 1000 ձ.ուժ հզորությամբ մոդիֆիկացիայի մասին: Գերարտադրողական այս ամենագնացը լայն հանրությանը կներկայացվի այս շաբաթ Լաս-Վեգասում կայանալիք SEMA 2019 ցուցահանդեսի շրջանակներում:
Որպես հիմք Hennessey-ն վերցրել է սովորական Gladiator պիքապը, սակայն 289 ձ.ուժ հզորությամբ 3,6-լիտրանոց բենզինային շարժիչը փոխարինել է 6,2-լիտրանոց տուրբոմղմամբ V8 Hellcat ագրեգատով: Վառելիքային համակարգի և շարժիչի ծրագրային ապահովության կատարելագործման, ինչպես նաև արտանետման համակարգի փոխարինման և սառեցման ավելի արդյունավետ համակարգի տեղադրման շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել 1014 ձ.ուժ հզորություն և 1264 Նմ ոլորող մոմենտ:
Բացի այդ Hennessey-ի ինժեներները փոխարինել են գործարանային կախոցը 152 մմ-ով ավելի բարձր King արտաճանապարհային զսպանակների կոմպլեկտով, ուժեղացրել են փոխանցման համակարգը, իսկ ստանդարտ անվադողերը զիջել են իրենց տեղը BFGoodrich անվադողերին: Այսպիսով Gladiator Maximus-ի ճանապարհային լուսածերպը գերազանցում է 400 մմ, ինչը, սակայն, չի խանգարում ամենագնացին 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 4 վայրկյանում, ինչն ավելի արագ է, քան նախորդ սերնդի BMW X5 M մոդելի ցուցանիշը:
Արտաքինից Gladiator Hennessey-ն առանձնանում է ոչ ստանդարտ ուժային թափարգելներով, լրացուցիչ լուսադիոդային սարքավորումներով, «դուրս ընկնող» ոտնահենակներով, ինչպես նաև սրահի նոր ձևավորմամբ, որի առանձնահատկությունը աթելիեյի տարբերանշանների առկայությունն է:
Հայտնի է, որ «լիցքավորված» պիքապը կթողարկվի ընդամենը 24 օրինակով: Դրա նախնական գինը արդեն հայտնի է՝ բազային Maximus-ը սպառողներին կառաջարկվի 225 հազար ԱՄՆ դոլարով, ինչը 4,5 անգամ ավելի թանկ է, քան առավելագույն համալրմամբ «սովորական» Jeep Gladiator-ը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: