Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրել է M2 CS էքստրեմալ կուպեն: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Նոյեմբեր 2019

BMW M մոդելային շարքում հայտնվել է նոր բացառիկ մոդել՝ M2 CS կուպեն: Նորույթն իրենից ներկայացնում է M2 Competition-ի կատարելագործված տարբերակը, որի կառուցվածքում լայնորեն կիրառված է ածխապլաստիկը, օպտիմալացվել է աերոդինամիկան և տեղադրվել է ավելի հզոր շարժիչ:   Ըստ արտադրողի BMW M2 CS-ը նախատեսված է առավելապես երիտասարդ սպառողների համար, իսկ գինը Գերմանիայում կսկսվի 95 000 եվրոյից: 


BMW M2 Competition-ից M2 CS-ը արտաքինից տարբերվում է կարբոնային տարրերի առատ օգտագործմամբ: Դրանք ներառում են առջևի սփլիթերը, հետևի սփոյլերն ու դիֆուզորը: Ածխապլաստիկից պատրաստված տանիքի ու թափքի միացման գծերը տեսանելի չեն: Օդափոխիչ անցքերով կապոտը, որը երկու անգամ ավելի թեթև է, քան սովորական տարրբերակը, և կողային հայելիները պատտրաստված են ածխամանրաթելով ուժեղացված պոլիմերային նյութից: BMW M2 CS-ի կերպարը ամբողջացնում են արտանետման համակարգի չորս խողովակները՝ ակտիվ փականակներով: 



Կուպեի առջևի և հետևի կախոցները պատրաստված են ալյումինե տարրերից՝ գնդային միակցումներով: Ստորին լծակները սարքավորված են էլաստոմերային առանցքակալներով: Հետևի լծակները պատրաստված են կոփած ալյումինից: Գերամուր պողպատից պատրաստված ենթաշրջանակը մանեկների օգնությամբ ձգված է թափքին, ինչը ապահովում է ավելի բարձր մակարդակի կոշտություն և կայունություն: 



Նոր կուպեի ստանդարտ սարքավորումների ցանկը ներառում է ադապտիվ M-կախոց՝ նախածրագրված երեք ռեժիմներով (Comfort, Sport և Sport+), ղեկի վերակարգավորված էլեկտրական ուժեղացուցիչ և արգելակման M Sport համակարգ: Առջևից M2 CS-ը կարող է պարծենալ 400-միլիմետրանոց ռոտորներով և վեցմխոցանի ֆիքսված ենթակիրներով, իսկ հետևից տեղադրված են 380-միլիմետրանոց ռոտորներ՝ քառամխոց ենթակիրներով: Ածխածնակերամիկական սկավառակները առաջարկվում են որպես օպցիա:



Բացի այդ M2 CS-ը ստացել է հետևի ակտիվ M-դիֆերենցիալ՝ բլոկավորման փոփոխական գործակցով, կայունացման համակարգի M Dynamic Mode (MDM) ֆունկցիա, որը թույլ է տալիս ընդլայնակի և կողային վերահսկելի սահանցումներ, ինչպես նաև թեթևացրած 19-դյույմանոց անվահեծեր՝ Michelin Pilot Sport Cup 2 կամ Michelin Pilot Super Sport անվադողերով:



BMW M2 CS-ի կապոտի տակ տեղադրված է  M4 Competition-ից ծանոթ և կատարելագործված 3,0-լիտրանոց շարային տուրբոշարժիչը: Այն ապահովում է 450 ձ.ուժ հզորություն և 550 Նմ ոլորող մոմենտ: M DCT ռոբոտացված փոխանցումատուփը թույլ է տալիս 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել ուղիղ 4 վայրկյանում: Մեխանիկական փոխանցումատուփը մի փոքր ավելի դանդաղ է՝ 4,2 վայրկյան: M Driver’s փաթեթի շնորհիվ M2 CS-ի առավելագույն արագությունը կարող է կազմել 280 կմ/ժ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio