ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
KIA-ն ներկայացրել է e-NIRO էլեկտրական մոդելի նոր մոդիֆիկացիա:
19 Դեկտեմբեր 2019
Սկսած անցած տարվանից, երբ Kia e-Niro-ն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը, այն շարունակում է արժանանալ ավտոմոբիլային ոլորտում շնորհվող բազմազան մրցանակների: Այսպես, ամբողջովին էլեկտրական e-Niro-ն ստացել է 2019 Տարվա ավտոմեքենա մրցանակը «What Car?» ամսագրից և ճանաչվել «Game Changer» («Խաղի կանոններ թելադրող») 2019 Autocar ամսագրի վարկածով: Բացի այդ, մոդելը ճանաճվել է Լավագույն էլեկտրական մեքենա Business Car Awards 2019 մրցանակաբաշխության ժամանակ: Հանրահայտ Auto Express ամսագիրը 2019 New Car Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաճել է e-Niro-ն որպես Լավագույն մատչելի էլեկտրական ավտոմեքենա, և վերջապես Driving Electric հանդեսը e-Niro-ին շնորհել է 2019 թ Տարվա լավագույն էլեկտրական ավտոմեքենա կոչումը:
Բայց նույնիսկ այս համընդհանուր ճանաչման պարագայում e-Niro-ն չի հանգստանում իր դափնիների վրա և 2020 թվականին ենթարկվելու է նոր կատարելագործումների: Այդ նպատակով մոդելային շարքին կավելացվի նոր մոդիֆիկացիա՝ «4» անվանմամբ, որը կփոխարինի նախկինում առաջարկվող First Edition տարբերակը: Դրա գլխավոր առանձնահատկություններից է 10,25-դյույմանոց հպումային էկրանով արբանյակային նավիգացիոն համակարգը, որը ներառում է UVO Connect տելեմատիկ ծառայությունների փաթեթ, կատարելագործված լուսադիոդային լուսարձակներ՝ ճառագայթի կառավարման ֆունկցիայով, սրահի մթնոլորտային լուսավորություն և մարտկոցի տաքացման համակարգ:
Սրահում ուշադրություն են գրավում սև կաշեպատումը, առջևի տաքացվող նստատեղերը և ղեկանիվը, կայանման էլեկտրոնային արգելակը, ավտոմատ օդորակիչը, ադապտիվ Smart Cruise Control համակարգը՝ Stop and Go ֆունկցիայով, մուտքի խելացի համակարգը, որը համակցված է շարժիչի գործարկման և անջատման կոճակի հետ, ինչպես նաև սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլը: Այս ամենից զատ վարորդը հնարավորություն կունենա օգտվել Apple CarPlayTM և Android AutoTM ծրագրերից և վայելել JBL® պրեմիում-կարգի ադուդիահամակարգի 8 բարձրախոսների որակյալ հնչողությունը: Անվտանգության համակարգերի ամբողջական փաթեթը որպես ստանդարտ ներառում է Lane Follow Assist (LFA), Lane Keep Assist System (LKAS), Forward Collision-Avoidance Assist (FCA) և Hill-start Assist Control (HAC) համակարգերը, ինչպես նաև 7 բարձիկ, ներառյալ վարորդի ծնկների համար նախատեսված բարձիկը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: